Բիզնես

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 432.00+2.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 105.27-6.87 WTI - 102.93+0.03
COMEX:  GOLD - 4676.20+2.32 SILVER - 74.23+2.30
COMEX:  PLATINUM - 1953.60+2.45
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 158.72-0.59 EUR/GBP - 1.1562+0.81
FOREX:  EUR/USD - 1.1562+0.81 GBP/USD - 1.3236+0.27
STOCKS RUS:  RTSI - 1085.27+0.21
STOCKS US: DOW JONES - 46341.51+2.49 NASDAQ - 21590.63+3.83
STOCKS US: S&P 500 - 6528.52+2.91
STOCKS JAPAN:  NIKKEI - 51063.72-1.58 TOPIX - 3497.86-1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 24788.14+0.15 SSEC - 3891.86-0.80
STOCKS EUR:  FTSE100 - 10176.45+0.48 CAC40 - 7816.94+0.57
STOCKS EUR:  DAX - 22680.04+0.52
31/03/2026  CBA:  USD - 377.16-0.38 GBP - 497.85-1.56
31/03/2026  CBA:  EURO - 432.19-1.57
31/03/2026  CBA:  GOLD - 54920+248 SILVER - 857.91+35
Ռոստելեկոմ․ ամանորին ընդառաջ շահավետ առաջարկ՝ բոլոր բաժանորդներին
03/12/2015 16:12
Կիսվել

Ռոստելեկոմ․ ամանորին ընդառաջ շահավետ առաջարկ՝ բոլոր բաժանորդներին

Ամանորին ընդառաջ «Ռոստելեկոմը» նվեր է պատրաստել իր բաժանորդների համար։ Հանդես գալով “Սկսիր տարին հաղթանակով” կարգախոսով՝ «Չեմպիոն» հատուկ առաջարկի շրջանակներում ընկերությունը կրկնապատկում է բաժանորդների հնարավորությունները։

Մեկ տարի շարունակ Ինտերնետի կրկնապատիկ արագություն և Wi-Fi ծառայություն, ինչպես նաև տոներին 10 ֆիլմի և Սմարթ IP հեռուստատեսության ԲՈԼՈՐ հեռուստատալիքների դիտման նվեր-հնարավորություն ունենալու համար ընդամենը անհրաժեշտ է մինչև 2016թ․ հունվարի 15-ը ներառյալ բաժանորդագրվել «Դուո Սիրելի» և «Տրիո» ծառայությունների փաթեթներից որևէ մեկին։

Բացի այդ, «Կրկնակի ֆորսաժ» հատուկ առաջարկի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2016թ․-ի հունվարի 15-ը ներառյալ, ինչը Ինտերնետ ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում նույնպես հնարավարություն է տալիս մեկ տարի շարունակ ստանալու կապի կրկնապատիկ արագություն և WiFi ակտիվացում։

Հավելենք, որ «Ռոստելեկոմը» Հայաստանում բոլորովին վերջերս ներկայացրեց իր լիովին նոր՝ Սմարթ IP հեռուստատեսությունը։ Այն ի թիվս աննախադեպ՝ Multiscreen (Հեռուստատեսության դիտում այլ սարքերով՝ iOS հեռախոսներով, պլանշետներով), Multiroom  (մեկից ավելի հեռուստացույցների միացում), Youtube և Rutube դիտելու և մի շարք այլ կարևոր գործառույթների՝ 2016թ․ առաջին ամիսների ընթացքում համալրվելու է մի շարք նոր հավելվածներով։

«Ռոստելեկոմը», հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, մշտապես հոգում է բաժանորդների հարմարավետության մասին՝ մշակելով և տրամադրելով ամենահարմարավետ ծառայություններն ու լուծումները։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) – Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-« մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:

31/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.16
-0.38
Եվրո (EUR)
432.19
-1.57
Ռուբլի (RUR)
4.6283
-0.0218
Լարի (GEL)
139.82
-0.14
54920
+248
Արծաթ
857.91
+35