Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 367.00-1.50
EUR BUY - 417.50+1.50 EUR SELL - 420.00-1.50
OIL:  BRENT - 78.86+3.61 WTI - 74.29+2.77
COMEX:  GOLD - 4070.90-1.79 SILVER - 58.16-4.55
COMEX:  PLATINUM - 1601.00-2.75
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.4+0.06 EUR/GBP - 1.1427+0.12
FOREX:  EUR/USD - 1.1427+0.12 GBP/USD - 1.3398+0.33
STOCKS RUS:  RTSI - 915.67+1.02
STOCKS US: DOW JONES - 52348.39-1.09 NASDAQ - 25870.65+0.20
STOCKS US: S&P 500 - 7482.71-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 67743.85+1.38 TOPIX - 4020.37+0.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24030.18-0.70 SSEC - 4036.59+1.65
STOCKS EUR:  FTSE100 - 10489.04-1.66 CAC40 - 8252.66-2.18
STOCKS EUR:  DAX - 24897.45-2.23
09/07/2026  CBA:  USD - 367.12-0.17 GBP - 491.61+1.5
09/07/2026  CBA:  EURO - 419.32+0.32
09/07/2026  CBA:  GOLD - 47994-1080 SILVER - 689.54-26.54
Հյուսիս-Հարավի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ երկարությամբ հատվածը չինական ընկերություն կկառուցի
09/12/2015 16:47
Կիսվել

Հյուսիս-Հարավի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ երկարությամբ հատվածը չինական ընկերություն կկառուցի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև ստորագրվեց աշխատանքների իրականացման երկկողմ պայմանագիր: Չինական ընկերությունը կկառուցի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի՝ Թալին-Գյումրի ճանապարհի Լանջիկ-Գյումրի 27.5 կմ երկարությամբ հատվածը:

Ընկերությունը աշխատանքները կիրականացնի 74.066.179,92 մլն եվրո գումարով: Ճանպարհահատվածը կկառուցվի Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային միջոցների, Եվրոպական Միության դրամաշնորհի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ:

Շինարարությունը, ըստ պայմանագրի, կմեկնարկի 2016թվականի մարտ ամսից։ Ճանապարհն ամբողջությամբ նախատեսվում է կառուցել երեք տարվա ընթացքում:

Ընկերության հետ տեղի ունեցած մինչպայմանագրային բանակցությունների արդյունքում՝ շինաշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ մի քանի առանցքային հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի չինական կողմը ճանապարհի կառուցման համար մեծամասամբ օգտագործելու է տեղական շինանյութեր. մասնավորապես՝ ցեմենտը, խիճը, ավազն ու այլ հանքանյութեր 100%-ով կլինեն հայաստանյան ծագմամբ:

Շինարարության ենթակապալառու ընկերությունները, ենթախորհրդատուները, շինարարության իրականացման ընթացքում ոչ հիմնական տեխնիկան, սարքերն ու սարքավորումները, աշխատանքների  կազմակերպման համար անհրաժեշտ այլ նյութերն ու ապրանքները հնարավորինս ներգրավվելու ու օգտագործելու են տեղական աղբյուրներից: Եվ որ ամենակարևորն է, ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ աշխատուժի շուրջ 70 տոկոսը լինելու է Հայաստանից:

«Առաջին մեր նախապայմաններից մեկն այն է, որպեսզի աշխատուժը լինի Հայաստանի Հանրապետությունից. մոտավորապես 70 տոկոսը, և ճանապարհը հիմնականում կառուցվի մեծ մասով տեղական հումքից:  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանքը» մեր հանրապետության համար ունի կարևոր և ռազմավարական մեծ նշանակություն: Կարծում եմ, ձեր փորձը և հմտությունները կկիրառեք այս ճանապարհահատվածի շինարարության մեջ, որի արդյունքում կունենանք բարձր չափանիշները բավարարող ճանապարհ: Մենք մեծ հավատով ենք և հույս ունենք, որ դուք կանեք այն ամենը, ինչ պահանջվում է մեր Հանրապետության կողմից: Առաջին հերթին որակ, երկրորդ՝ ժամանակին աշխատանքներն ավարտել»,- ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Չինաստանի  դեսպան Թիան Էրլուն նշեց, որ չինական ընկերության մուտքը մեր երկիր և համագործակցությունը տեղական ընկերությունների հետ կանդրադառնա ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման, այլ նաև երկու պետությունների միչև եղած բարեկամական կապերի վրա. «Չինական կազմակերպության համար մեծ հնարավորություն է մտնել հայկական շուկա և համարգործակցել տեղի կազմակերպությունների հետ: Սա ոչ միայն չինական ընկերության հաղթանակն է, այլև երկու երկրների դեսպանատների միջև համագործակցության արդյունքն է: Հայաստանի համար ռազմավարական նշանակության ծրագրում չինական ընկերության գործունեությունը մեծ ազդեցություն կարող է ունենալ հայ-չինական հարաբերությունների զարգացման վրա»,- ասաց նա:

Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը բազմամյա աշխատանքային փորձ ունի ինչպես Չինաստանում, այնպես էլ այդ երկրի սահմաններից դուրս: Այն ընդգրկված է աշխարհի շուրջ 80 երկրներում իրականացվող ավելի քան 500 ծրագրերում: Ընկերությունը բետոնյա պատվածքով ճանապարհներ է կառուցել նաև մեր տարածաշրջանում: Նրանք աշխատել են Ղազախստանում, Տաջիկստանում և հարևան Վրաստանում:

«Այս տարածարջանում ճանապարհների կառուցման փորձ մենք արդեն ունենք: Մասնավորապես՝ Վրաստանում մեր աշխատանքը շատ հաջող և լավ է ընթացել: Հույս ունենք, որ նույն ձևով կաշխատենք նաև Հայաստանում: Կկիրառվեն նույն տեխնոլոգիաները և տեխնիկական միջոցները: Այստեղ կհամագործակցենք նաև հայ մասնագետների հետ, ինչը, կարծում եմ, արդյունավետ ու փոխշահավետ կլինի։ Ճանապարհի որակն ու ժամկետները կպահպանվեն ըստ պայմանագրի»,- նշեց դեսպանը:

Կնքված պայմանագրի հատուկ դրույթներով աշխատանքների պատվիրատուի իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ: Պայմանագրով առավել բարձրացվել է տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատվությունը: Հստակեցվել է նաև ճանապարհի կառուցման որակը ստուգելու համար հիմնական, կարևոր փորձարկումների անցկացման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ դրանք նախատեսվում են ոչ միայն աշխատանքի ավարտման փուլում, այլև աշխատանքների ընթացքում:

Պայմանագրի ստորագրումից հետո Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հեռանկարում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, իսկ երկիրը, որպես տարանցիկ գոտի, գրավիչ կդառնան բեռնափոխադրողների համար:

«Մենք այսօր ունենալու ենք հարավից -հյուսիս մի ճանապարհ, որը 50 տոկոսով կրճատում է ժամանակը: Արագության առումով մի քանի անգամ  որակը բարձրանում է։ Սա մեզ համար շատ կարևոր իրադարձություն է, բացի դրանից չինական այս կազմակերպության առաջարկը շատ լավն էր և գնի առումով և բոլոր առումներով։ Մենք նաև հետաքրքրվել ենք. աշխարհում այս կազմակերպությունը բարձր որակով աշխատանքներ է իրագործել և ես համոզված եմ, որ Հայաստանում իրենք այս աշխատանքները կիրագործեն մեր հսկողության տակ, բարձր որակով»:

Հիշեցնենք, որ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը հաղթող է ճանաչվել «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքում, որին մասնակցում էին 5 կազմակերպություններ՝ երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովի կողմից գնահատվել է կազմակերպությունների որակավորումը և տեխնիկական առաջարկները: Երկրորդ փուլում՝ բացվել են գնային առաջարկները։

Եկող տարի՝ 2016 թվականին,  շինաշխատանքներ կմեկնարկեն նաև Տրանշ 3-ի հաջորդ՝ Թալին-Լանջիկ հատվածում: 18.7կմ ճանապարհի կառուցման մրցույթին մասնակցում է 6 ընկերություն: Առաջիկայում կհրապարակվի հաղթողի անունը: Այս տարվա ավարտին՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի պատասխանատուները պատրաստվում են ևս մեկ կարևոր միջոցառման. լիարժեք շահագործման է հանձնվելու ճանապարհաշինական հսկայի առաջին հատվածը՝ Երևան-Արտաշատ-Երևան-Աշտարակ 31կմ ընդհանուր երկարությամբ բետոնապատ արագընթաց մայրուղին:

09/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.12
-0.17
Եվրո (EUR)
419.32
+0.32
Ռուբլի (RUR)
4.8216
+0.0229
Լարի (GEL)
139.38
-0.08
47994
-1080
Արծաթ
689.54
-26.54