Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 2 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 927 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 417 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 510 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 674 023 947 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.6554 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.6999 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: