Բանկերի վարկային պորտֆելի 7.2%-ը դասակարգվել է որպես չաշխատող
Հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերը կազմել են բանկերի ընդհանուր ակտիվների մոտ 7.2%-ը: Տարեսկզբի համեմատ ցուցանիշն աճել է 1.05 տոկոսային կետով: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկից:
Ըստ ներկայացված տվյալների՝ չաշխատող վարկերի առավել մեծ մասը կազմել են սպառողական վարկերը: Չաշխատող սպառողական վարկերը կազմել են ընդհանուր չաշխատող վարկերի 1.90%-ը:
Տեսակարար կշռի ցուցանիշով սպառողական վարկերին հաջորդում են մշակող արդյունաբերության և առևտրի ոլորտներներին տրամադրված չաշխատող վարկերը՝ համապատասխանաբար 0.99% և 0.98%:
Նշենք, որ չաշխատող են համարվում այն ակտիվները, որոնք դասակարգվել են որպես հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի: