Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր – 21/12/15
Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26206167 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 40 մլն դրամ, որից մրցակցային` 940 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 942 146 865 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.1462 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.6400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն: