Հունվար-նոյեմբերին մեր երկրի բնակչությանը մատուցվել են շուրջ 1 տրիլիոն դրամի ծառայություններ
Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում մատուցվել են 1 տրիլիոն 59 մլրդ 707.6 մլն ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 3%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները, ինչպես նաև տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունները:
Նշենք նաև, որ մատուցված ծառայությունների առավել մեծ ցուցանիշ գրանցվել է հոկտեմբերին՝ 109,27 մլրդ ՀՀ դրամ, սեպտեմբերին՝ 108,24 մլրդ ՀՀ դրամ, և հուլիսին՝ 103,89 մլրդ ՀՀ դրամ: Առավել ցածր ցուցանիշ գրանցվել է փետրվարին՝ 81,19 մլրդ ՀՀ դրամ: