Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Գեղարքունիքի մարզում Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին
24/12/2015 12:13
Կիսվել

Գեղարքունիքի մարզում Գագիկ Բեգլարյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքներին

Սևան քաղաքում և հարևան Վարսեր համայնքում Նոր տարին դիմավորում են ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներով: «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ այստեղ հիմնանորոգվել են 3.6 կմ ընդհանուր երկարությամբ երկու ճանապարհներ։

Դեկտեմբերի 22-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այցելեց Գեղարքունիքի  մարզ և ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Վերակառուցված ճանապարհներից առաջինը քաղաքի արևելյան մասը կապում է Երևան – Սևան – Իջևան միջպետական մայրուղուն: Երկրորդը սկսվում է Սևան քաղաքի հրապարակից, անցնում է Վարսեր համայնքով և միանում Սևան – Ծաղկունք – Զովաբեր – Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհին:

Հիմնանորոգումն իրականացրել է «Շանթ-Սեյրան» ընկերությունը: Ճանապարհները սպասարկում են շրջակա համայնքների շուրջ 26.100 բնակչի:

Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը նշեց. «Անկախությունից հետո Սևան քաղաքում նման ծավալի լայնամասշտաբ աշխատանքներ չէր կատարվել: Ամենակարևորն այն է, որ այս աշխատանքները շարունակական են լինելու: 2016-ի մասով էլ նախարարը արդեն հանձնարարություն տվեց ԾԻԳ-ին։ Չէր իրականանա այս ծրագիրը, եթե չլիներ տրանսպորտի և կապի նախարարի ամենօրյա հետևողական աշխատանքը»:

Նորակառույց ճանապարհի բացումը Վարսեր համայնքում իսկական համագյուղական տոնի էր վերածվել: Այստեղ Գագիկ Բեգլարյանին դիմավորեցին աղ ու հացով:

Վարսեր համայնքի ղեկավարի խոսքով՝ մինչև վերանորոգումը գյուղի ճանապարհը գրեթե անանցանելի էր. քայքայված էր երթևեկելի մասի պատվածքը, որոշ տեղերում այն ընդհանրապես բացակայում էր: Կարգավորված չէր նաև ջրահեռացման համակարգը, անբարեկարգ էին մայթերը, բացակայում էին ճանապարհային նշանները: Հիմա արդեն վարսերցին ճանապարհի խնդիր այլևս չունի:

Վարսեր համայնքում ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև երկաթգծի վրայով անցնող կամուրջը, գյուղի մանկապարտեզ, գյուղապետարան և դպրոց տանող ճանապարհը:

Վարսեր համայնքի դպրոցի տնօրեն Աղասի Մեսրոպյանը նշեց. «Մեր աշակերտները մինչև հասնում էին դպրոց՝ դասի, ցեխի մեջ կորում  էին։ Ճանապարհներն ահավոր վիճակում էին։ Հիմա դպրոցի ճանապարհը դարձել է հաճելի»:

Գյուղացիները հիշեցին՝ վերջին անգամ Վարսեր համայնքի ճանապարհները հիմնանորոգվել են խորհրդային տարիներին

Նախարարն իր խոսքում նշեց, որ ճանապարհները կառուցվել են որակով և երկար կծառայեն համայնքի բնակիչներին: Առաջիկայում ևս Սևան քաղաքում կիրականացվեն ճանապարհաշինական ծրագրեր:

«Այսօր մենք ստացել ենք շատ որակյալ ճանապարհ։ Ինձ թվում է՝ Սևան քաղաքի բնակիչները պետք է շատ ուրախ լինեն։ Մենք կարողացանք հասցնել և կատարել Հանրապետության նախագահի հանձնարարականը»,- նշեց  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Վարսեր համայնքի բնակիչ. «Երեք տարի առաջ Հանրապետության նախագահն այցելելով գյուղ խոստացավ, որ մեր համայնքի ճանապարհները կկառուցվեն: Եվ այսօր,  մենք հարթ, ասֆալտապատ, գեղեցիկ մայթերով ճանապարհ ունենք:

Վարսերցին երախտապարտ ժողովուրդ է պարոն նախարար, մեր ազգաբնակչության անունից մեր շնորհակալական խոսքը հասցրեք պարոն նախագահին, վարչապետին և կառավարությանը։ Մեր միակ խնդրանքն այն է, որ այսպիսի ծրագրերը շարունակական լինեն և սահմանափակում չունենան»:

Ճանապարհների հանդիսավոր բացումից հետո Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը համայնքի ավագանու որոշմամբ նախարար Գագիկ Բեգլարյանին շնորհեց «Սևանի պատվավոր քաղաքացի» կոչումը, ծագումով սևանցի, «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանին՝ «Տարվա սևանցի», իսկ «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանին՝ «Սևան քաղաքի բարեկամ» կոչումները:

Նշենք, որ ճանապարհաշինարարները հիմնանորոգել ու նոր տեսքի են բերել նաև Սևան քաղաքի հրապարակը, որը կրում է Արցախյան պատերազմի մասնակից Վլադիմիր Կարապետյանի անունը:

Հրապարակում է գտնվում քաղաքի հոգևոր կենտրոնը:

Եկեղեցում հնչող աղոթքներում հիշում են նաև իրենց տուն-քաղաքը կառուցած շինարարներին:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75