Հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կրճատվել են
Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ 2015 թվականի հունվար-նոյեմբերին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել են 145 մլրդ 578.1 մլն ՀՀ դրամի հասույթ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 7%-ով: Անկումը մեծապես պայմանավորված է բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում: Եկամուտների կառուցվածում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունի նաև ինտերնետ հասանելիության ծառայություններից եկամուտը: