Սննդամթերքի արտադրության ծավալները կրճատվել են
2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է սննդամթերքի արտադրության ծավալների շուրջ 7% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին մեր երկրում սննդամթերքի արտադրության համախառն ծավալը կազմել է 262,21 մլրդ ՀՀ դրամ:
Ընդհանուր արդյունաբերության ոլորտում սննդամթերքի արտադրության մասնաբաժինը կազմել է շուրջ 22%: