Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները կրճատվել են 13.4%-ով
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում գինու արտադրության ծավալները 2014թ․-ի համանման ցուցանիշի համեմատ նվազել են 13.4%-ով և կազմել 19 863.6 հազար լիտր։
Միևնույն ժամանակ օղու արտադրության ծավալներն աճել են 0.9%-ով և կազմել 8 464.7 հազար լիտր։ Շամպայն գինիների արտադրության ծավալներն աճել են 5.5%-ով և կազմել 422.3 հազար լիտր, իսկ գինու արտադրության ծավալները նվազել են 2.1%-ով և կազմել 5 022.3 հազար լիտր։ Վիսկիի արտադրության ծավալներն իրենց հերթին աճել են 25.8 անգամ և կազմել 1 028 հազար լիտր։