
Վիվասել-ՄՏՍ․ թողարկվել է «Ինտերնետ օգնականի» բջջային հավելվածի թարմացված տարբերակը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի թարմացված բջջային տարբերակը, որը թույլ է տալիս օգտվել բջջային ծառայությունները վերահսկելու ընդլայնված հնարավորություններից. գտնել ռոումինգ ծառայություններին և սակագնային պլաններին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունները, ծանոթանալ հատուկ առաջարկներին, ծածկույթի քարտեզին և ընկերության սպասարկման կենտրոնների հասցեներին ու աշխատանքային ժամերին:
«Հավատարիմ մնալով հաճախորդամետ գործելակերպին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է «Ինտերնետ օգնական» ինքնասպարկման պորտալի պարզ և հարմարավետ բջջային հավելվածը՝ iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Հավելվածը հնարավորություն է տալիս փնտրելու ապրանքատեսակների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել բաժանորդների իրազեկվածությունը և ծառայությունների կառավարման արդյունավետությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հավելվածի թարմացված տարբերակից կարելի է օգտվել առանց համակարգում գրանցվելու՝ http://www.mts.am/individual-customers/comfortable-communication/internet-assistant