2015թ․-ին Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 6.9%-ով
Չինաստանի Ազգային Վիճակագրական Գործակալության հրապարակած տվյալների համաձայն 2015թ․-ի ընթացքում երկրի ՀՆԱ-ի աճը կազմել է 6.9%։ 2014թ․-ի համեմատ արձանագրվել է աճի տեմպերի նվազում 0.4 տոկոսային կետով։ 2015թ․-ին արձանագրված 6.9% ցուցանիշն ամենացածրն է վերջին քսանհինգ տարվա ընթացքում։
ԱՎԳ զեկույցի մեջ նշվում է, որ ՀՆԱ-ն կազմել է մոտ 10.3 տրլն դոլար։ Առաջին և երկրորդ եռամսյակներում աճը կազմել է 7%, երրորդ եռամսյակում՝ 6.9%, չորրորդում՝ 6.8%: