Ի՞նչ անուններ են նախընտրում հայ ծնողներն իրենց փոքրիկների համար
Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել և հրապարակել է Հայաստանում նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ամփոփ վիճակագրությունը:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2015 թվականին մեր հանրապետությունում ծնվել է 19 հազար 611 աղջիկ և 22 հազար 204 տղա:
Հաշվետու տարում հանրապետությունում ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ:
Նորածիններին ամենաշատը տրվող անունները ներկայացնում ենք ստորև.
Աղջիկների ամենատարածված անուններն են.
Նարե, Մարի, Մանե, Մարիա, Միլենա,
Անահիտ, Մարիամ, Անգելինա, Անի, Էլեն
Տղաների ամենատարածված անուններն են.
Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Հայկ,
Գոռ, Էրիկ, Արման, Ալեն, Արթուր
Նորածիններին ավելի հաճախ տրվող անունների ընդհանուր ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: