Տնտեսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Մրցույթ՝ Հայաստան-Վրաստան օդային գծի կառուցման կապալառուի ընտրության համար
11/02/2016 15:40
Կիսվել

Մրցույթ՝ Հայաստան-Վրաստան օդային գծի կառուցման կապալառուի ընտրության համար

Գերմանական զարգացման վարկերի բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաս­տան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման  ծրագրի իրականացման կապալառու կազմակերպության ընտրության համար առաջիկայում կհայտարարվի միջազգային մրցույթ։ Այս փուլում ծրագրի խորհրդատուն՝ ի դեմս «Fichtner GmbH & Co. KG» ընկերության, պատրաստում է կապալառուի ընտրության մրցութային փաթեթը։ Մինչ այդ՝ վերջինս կիրականացնի նաև շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատում։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, որից հետո կսկսվի ծրագրի իրականացման շինարարությունը։

Ինչպես հայտնի է, ծրագրի շրջանակներում նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը։ Այն կխթանի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային Հյուսիս-hարավ (ՌԴ-Վրաստան-ՀՀ-ԻԻՀ) փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծի նախապայմաններ` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Ծրագրի արժեքը, ըստ FICHTNER խորհրդատվական ընկերության նախնական գնահատման, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10 տոկոսը վրացական կողմի մասնաբաժինն է:

Նախագիծը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։ Առաջին փուլը ներառում է Այրումում փոխակերպիչ կայանի և մինչև վրացական սահման՝ շուրջ 8 կմ երկարությամբ 500 կՎ օդային գծի կառուցումը: Երկրորդ փուլը ընդգրկում է Դդմաշենում 400 կՎ մեկ ավտոտրանսֆորմատորով  նոր ենթակայանի և երկշղթա հենարաններով 400 կՎ միաշղթա օդային գծի կառուցումը, ինչը թույլ կտա ապահովել 350 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիայի փոխանակում: Հաջորդ փուլում Այրումում կտեղադրվի երկրորդ փոխակերպիչ մոդուլը, կկառուցվի 400 կՎ օդային գծի երկրորդ շղթան և Դդմաշենի ենթակայանում կտեղադրվի երկրորդ ավտոտրանսֆորմատորը՝ 700 ՄՎտ հզորություն ապահովելու համար:

Ելնելով շուկայի և տարածաշրջանային համագործակցության պահանջներից՝ վերջին փուլում նախատեսվում է հաստատուն հոսանքի ներդիրի երրորդ մոդուլի կառուցում, ինչը թույլ կտա գծի հզորությունը հասցնել 1050 ՄՎտ-ի։

Հայաստան-Վրաս­տան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի առաջին երկու փուլերի իրականացումը գնահատվում է շուրջ 188,2 մլն եվրո։ Դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների խնդիրը հիմնականում լուծված է։ Այդ նպատակով 2014-2015թթ. ստորագրված երեք վարկային համաձայնագրերի շրջանակներում 168 մլն եվրո է հատկացրել KfW բանկը։ 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրվել Եվրոպական Ներդրումային Բանկի հետ։ Ակնկալվում է ևս 10 մլն դրամաշնորհային ներդրում՝ Եվրամիության Հանձնաժողովի կողմից։։

Ծրագրի առաջին երկու փուլերը նախատեսվում է իրականացնել զուգահեռ։ Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, համաձայն որի, էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին։ Նախատեսվում է այն ավարտին հասցնել մինչև 2018թ. վերջ:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6