Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Տարոն Մարգարյան․ պետք է բացառել Երևանի արտաքին տեսքն աղավաղող և մայրաքաղաքի ճարտարապետությանը ոչ հարիր նախագծերի իրականացումը
26/02/2016 14:42
Կիսվել

Տարոն Մարգարյան․ պետք է բացառել Երևանի արտաքին տեսքն աղավաղող և մայրաքաղաքի ճարտարապետությանը ոչ հարիր նախագծերի իրականացումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա են գտնվել Երևանի գլխավոր ճարտարապետը, «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների և քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի աշխատակիցները: Խորհրդակցության օրակարգում քաղաքաշինության և հողօգտագործման բնագավառում 2015թ. հիմնական բացթողումներն ու հետագա գործողություններն էին: Քաղաքապետը հերթական անգամ, որպես առաջնահերթություն, բարձրացրել է Երևանի պատմամշակութային շենքերի ժառանգության և դրանց պահպանման խնդիրը:

«Այս օրերին մամուլում կարդում եմ քաջ և նվիրված մեր երիտասարդների մեկնաբանությունները Երևանի հին շենքերի պահպանման մասով և մեծ հույսով եմ լցվում, ուրախանում, որ անտարբեր չեն: Ուրախանում եմ, որ ոչ միայն սոցցանցերում նստած մեկնաբանություն են գրում, այլև պայքարում են ամեն մի քարի պահպանման համար: Բայց իրար մեղադրելով հարցեր չեն լուծվում, ու որպես միջնորդ, այս դեպքում, պետք է գործի քաղաքապետարանը: Իսկ ի՞նչ եք անում դուք այս օրերին. մեր մասնագետների կցկտուր և խուսափողական պատասխաններն ավելի շատ անորոշություն են մտցնում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև սրտացավ վերաբերմունք է պահանջել ոլորտի պատասխանատուներից, ովքեր իրենց լիազորությունների շրջանակում ոչ միայն կարող են, այլև պարտավոր են կառուցապատողներից պահանջել բացառել Երևանի արտաքին տեսքն աղավաղող և մայրաքաղաքի ճարտարապետությանը ոչ հարիր կառույցների նախագծեր պատվիրելը: Ընդ որում, անընդունելի մոտեցումները պետք է բացառվեն բոլոր վարչական շրջաններում. ինչն անթույլատրելի է կենտրոնում, թույլատրելի չէ նաև ծայրամասերում:

«Երբեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք պատվիրատուի ներկայացուցիչն եք քաղաքապետարանում, այլ ոչ թե քաղաքի շահերը ներկայացնողը: Ճարտարապետն այն մարդն է, ով պետք է հետք թողնի պատմության մեջ: Այսպիսի՞ հետք եք ուզում թողնել ձեզանից հետո: Մեկընդմիշտ հիշեք, որ քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին: Եվ հետո, Երևանի քաղաքապետարանը նախագծային գրասենյակ չէ ձեզ համար, որ թղթաբանությունն ավարտեք ու տուն գնաք: Փոխե՛ք ձեր մոտեցումները: Եղե՛ք պահանջկոտ ու սկզբունքային պատվիրատուների հետ», – ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ թե՛ ինքը և թե՛ Երևանի քաղաքապետարանը երբեք չեն խուսափել պատասխանատվությունից, բայց անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել, որ քաղաքաշինական բազմաթիվ խնդիրներ, տրամադրված շատ շինթույլտվություններ և ներկայում խնդրահարույց բազում որոշումներ ոչ թե այսօրվա արդյունք են, այլ մի քանի տասնամյակի ընթացքում են կուտակվել: Եվ, որ ամենացավալին է, իրավական տեսանկյունից այսօր շատ դեպքերում Երևանի քաղաքապետարանը հնարավորություն չունի վիճարկել այդ որոշումները: Ըստ այդմ, քաղաքապետը հանձնարարել է առավելագույն հրապարակայնություն ապահովել այս հարցերում:

«Մեր վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քաղաքաշինությանն ու քաղաքի արտաքին տեսքին վերաբերող հարցերը մեր համաքաղաքացիների համար կարևոր են, և այս հարցում ցանկություն կա ուղիղ մասնակցել որոշումների կայացմանը: Ուրեմն մտածենք մեխանիզմներ, որոնք կապահովեն առավելագույն հրապարակայնություն և հանրության մասնակցություն. լինի դա համապատասխան շենքերի ցանկերի հրապարակում, հանրային քննարկումների անցկացում, թե առցանց ֆորում: Երևանցին պե՛տք է մասնակցի իրեն հուզող հարցերի քննարկմանը»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ նման հարցերի բազմակողմանի լուսաբանման հետ կապված ԶԼՄ-ների հետ համագործակցությունն ուղղակի անհրաժեշտություն է, քանզի աղճատված ու միակողմանի նյութերը վնասում են ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, այլև  հենց երևանցիներին:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41