Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Ադրբեջանի ֆինանսական համակարգը հայտնվել է փլուզման շեմին
02/03/2016 15:41
Կիսվել

Ադրբեջանի ֆինանսական համակարգը հայտնվել է փլուզման շեմին

2016 թվականի մարտի 1-ից Ադրբեջանում արտարժույթով ավանդների ապահովագրության վերին սահմանը 12 տոկոսից իջեցվել է 3 տոկոսի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է minval.az-ը` հղում կատարելով Ադրբեջանի ավանդների ապահովագրության հիմնադրամին:

Ադրբեջանի կենտրոնական բանկի հետ համաձայնեցված համապատասխան որոշումն ընդունվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ ժողովում:

Ազգային արտարժույթով ավանդների տարեկան տոկոսադրույքի վերին սահմանը մնացել է 12 տոկոս մակարդակի վրա:

Ադրբեջանի պաշտոնական շրջանակների կարծիքով` դոլարով ավանդների ապահովագրության մինչեւ 3 տոկոս իջեցումն ուղղված է բանկերում ազգային արտարժույթով փողը պահելու համար բնակչության խրախուսմանը:

Դիտորդների կարծիքով` Ադրբեջանի իշխանությունների այդ քայլը պայմանավորված է այն բանով, որ երկրի ֆինանսական համակարգը հայտնվել է փլուզման շեմին:

2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի, ինչի հետևանքով ԱՄՆ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ պաշտոնապես գրեթե երկու անգամ մեծացել է: Որոշ տվյալներով` Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարն արդեն վաճառվում է 3-4 մանաթով:

Ադրբեջանի բանկային հատվածը կրախի է ենթարկվել: Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի գրեթե 100 տոկոսով արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել են United Credit Bank, Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Բանկերի փակվելու գործընթացը շարունակվում է:

Նավթի համաշխարհային գների անկումը սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 19 բանկ փակվել է: Ներկայում երկրում 35 բանկ է գործում:

Haqqin.az կայքն ավելի վաղ մեջբերել էր սոցցանցերում հայտնված ադրբեջանական բանկերից մեկի` Atlant Bank-ի` բանջարեղենի եւ մրգերի վաճառակետի վերածված լուսանկարը, որը հանդիսանում է  Ադրբեջանի բանկային համակարգի կրախի ակնառու օրինակ:

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39