Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Արաբները գնել են Miramax Films կինոստուդիան
04/03/2016 09:55
Կիսվել

Արաբները գնել են Miramax Films կինոստուդիան

Miramax Films հոլիվուդյան նշանավոր կինոստուդիան, որն ստեղծել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Քրեական ընթերցվածքը», «Սպանել Բիլին», «Անգլիացի հաճախորդը», վաճառվել Է Քատարում հաստատված «BeIN Media Group» մեդիաընկերությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին հաղորդել Է Financail Times թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Հրատարակության տվյալներով՝ գործարքն ավարտվել Է մարտի 2-ին, դրա գումարի չափը չի հայտնվում: Նշվում Է, որ այս ձեռքբերումը Քատարի ընկերությանը թույլ կտա իր ազդեցության գոտին ընդլայնել 24 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ավստրալիան: «Մեր պլանները ենթադրում են ընկերության հետագա աճ եւ նրա համար նոր կոնտենտի ստեղծում»,-հրատարակությունը մեջբերում Է BeIN Media Group-ի գործադիր տնօրենի՝ քատարցի գործարար Նասեր Ղանիմ ալ Հելայիֆիի խոսքը:  

«BeIN-ի ղեկավարության ներքո մենք անհամբերությամբ ենք սպասում մեր հեռուստա- եւ կինոարտադրանքի հետագա տարածմանը՝ ամրապնդելով կինոստուդիայի՝ որպես անկախ առեւտրային կինոյի պիոների դիրքերն ամբողջ աշխարհում»,-իր հերթին հայտնել Է Miramax Films-ի գլխավոր տնօրեն Սթիվ Շոհը:

Miramax Films-ն ստեղծվել Է 1979 թվականին՝ Հարվի եւ Բոբ Վայնշտեյն եղբայրների կողմից, որոնք 1993 թվականին այն The Walt Disney Company-ին են վաճառել 80 մլն դոլարով: 2000-ականների վերջին ստուդիան ֆինանսական դժվարություններ Է ունեցել, իսկ 2010 թվականին The Walt Disney Company-ն Miramax Films-ը 660 մլն դոլարով վաճառել Է մի խումբ ներդրողների՝ միլիարդատեր Ռոնալդ Թյութորի գլխավորությամբ:

Ընդամենն ընկերության կողմից նարահանվել Է 700 ֆիլմ, որոնց թվում են՝ «Կատաղած շները», «Ծերունիներն այստեղ տեղ չունեն», «Ավիատոր», «Չիկագո» կինոնկարները եւ շատ ուրիշներ: Ընկերության ֆիլմերից շատերն արժանացել են «Օսկար» կինոմրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08