Ֆինանսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Վնասով աշխատող բանկերի թիվն Ադրբեջանում ավելացել է
10/03/2016 21:25
Կիսվել

Վնասով աշխատող բանկերի թիվն Ադրբեջանում ավելացել է

Ադրբեջանում գործող 37 բանկերից 16-ը չեն հրապարակել 2015 թվականի համար ֆինանսական զեկույցը, հաշվետու եղած 21 բանկերից 7-ն էլ աշխատել են վնասով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, թե փորձագետները գտնում են, որ 2005 թվականի համար զեկույցի հարցում չշտապող բանկերն, ամենայն հավանականությամբ, անցած տարին փակել են վնասով եւ հարմար չեն համարում հրապարակել այդ մասին:

«Այդ պատճառով, կարելի է ենթադրել, որ 37 բանկերից 21-ը 2015 թվականն ավարտել են վնասով, ինչը գլխավորապես կապված է անցայլ տարի ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի փոխարժեքի երկու անգամ ընկնելու հետ», -հաղորդում է «Թուրան»-ը:

Գործակալության թղթակցի հետ զրույցում տնտեսագետ-փորձագետ Սամիր Ալիեւը հայտնել է, որ 2016 թվականին Ադրբեջանում վնասով աշխատող բանկերի թիվը կաճի:

Նրա կարծիքով` բանկերին օգուտով աշխատելու հնարավորություն չի ընձեռի երկրում վարկավորման թուլացումը  եւ խնդրահարույց վարկերի զուգահեռ աճը:

«Մանաթի արժեզրկումը դժվարացրել է դոլարային վարկերի վերադարձը: 2016 թվականին բանկերի հիմնական խնդիրը կդառնան ժամկետանց վարկերը: Նման վարկերի ծավալը կաճի: Մանաթի շարունակվող արժեզրկումը կուժեղացնի այդ խնդիրը: Այն ինչ-որ կերպ լուծել հնարավոր կլինի միայն կառավարության օժանդակությամբ: Հակառակ դեպքում, բանկերի եկամուտները խիստ կկրճատվեն, եւ նրանց մոտ ավանդատուների առաջ պարտավորությունների հետ խնդիրներ կծագեն», -ասել է Սամիր Ալիեւը:

Նշենք, որ 2014 թվականի օգոստոսից մանաթի փոխարժեքը կայուն պահելու վրա Ադրբեջանի կենտրոնական բանկը ծախսել է իր 15,193 մլրդ դոլար արտարժույթի պահուստի 10,176 մլրդ դոլար մասը կամ 67 տոկոսը (minval.az, marja.az):

Ադրբեջանը 2015 թվականին կորցրել է իր արտարժույթի պահուստների 24,1 տոկոսը (12 մլրդ 271,6 մլն դոլար): Նավթի արտահանումից Ադրբեջանի ընդհանուր կորուստը 2015 թվականին կազմել է 10 մլրդ դոլարից ավելի:

Ադրբեջանի բանկերի ակտիվները փետրվարին 1,1 մլրդ մանաթով նվազել են. բանկերը մեկ տարում կորցրել են 700 մլն մանաթ:

2016 թվականի մարտի 1-ից Ադրբեջանում արտարժույթով ավանդների ապահովագրության վերին սահմանը 12 տոկոսից իջեցվել է 3 տոկոսի:

2015 թվականի դեկտեմբերի 21-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը որոշում է ընդունել անցնել մանաթի լողացող փոխարժեքի, ինչի արդյունքում ԱՄՆ-ի դոլարի եւ եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ գրեթե երկու անգամ աճել է: Որոշ տվյալներով` Բաքվի «սեւ շուկայում» ամերիկյան մեկ դոլարը վաճառվում է արդեն 3-4 մանաթով:

«Թուրան»-ը հայտնում է, որ Ադրբեջանում այս տարվա ընթացքում արդեն 8 բանկ փակվել է:

Ադրբեջանի բանկային հատվածը կրախի է ենթարկվել: Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության կողմից դոլարով վերցրած վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Atrabank, Gancabank եւ United Credit Bank բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները: Ադրբեջանում բանկերի փակվելու այդ գործընթացը շարունակվում է:

Նավթի համաշխարհային գների անկումն սկսվելուց ի վեր Ադրբեջանում մինչ այժմ մոտ 18 բանկ փակվել է: Haqqin.az կայքն ավելի վաղ մեջբերել էր սոցցանցերում հայտնված ադրբեջանական բանկերից մեկի` Atlant Bank-ի` բանջարեղենի եւ մրգերի վաճառակետի վերածված լուսանկարը, որը հանդիսանում է  Ադրբեջանի բանկային համակարգի կրախի ակնառու օրինակ:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72