Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
«Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP)-ի վերաբերյալ սեմինար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
23/03/2016 20:20
Կիսվել

«Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP)-ի վերաբերյալ սեմինար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

Մարտի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP)-ի վերաբերյալ սեմինար, որը պետական պաշտոնյաների ու գործարարների համար կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նշված համակարգը զարգացող երկրներում տնտեսական աճը խթանելու նպատակով ԱՄՆ-ի հետ առևտրում հազարավոր ապրանքատեսակների համար առաջարկում է 122 երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտահանողներին, ԱՄՆ ներմուծման ժամանակ կիրառել մաքսատուրքերի 0-ական կամ արտոնյալ դրույքաչափեր:

Մինչ սեմինարի մեկնարկը, էկոնոմիկայի նախարարությունում կայացել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի հանդիպումը ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի GSP ծրագրի տնօրեն Էյմի Լարսենի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և կոմերցիոն հարցերով պատասխանատու Ռաֆայել Սամբոյի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Գարեգին Մելքոնյանը կարևորել է Հայասանում նման միջոցառման անցկացումը և ընդգծել, որ ՀՀ և ԱՄՆ միջև ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու կարևոր գործիք է, մասնավորապես` առևտրատնտեսական համագործակցության, առևտրի ծավալների ավելացման հնարավորությունների բացահայտման առումով: «Հայաստանի արտահանումը ԱՄՆ ունի տարբերակման անհրաժեշտություն, և նման միջոցառումները լավ հնարավորություն են Հայաստանի արտահանողների համար` մանրամասն ծանոթանալու արտոնյալ պայմաններով ԱՄՆ ներկրման գործող ընթացակարգերին», – ասել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը:

Ռաֆայել Սամբոն իր խոսքում նշել է. «ԱՄՆ դեսպանատունն ուրախ է, որ օգնում է դյուրացնել ու խթանել հայկական ապրանքների արտահանումը Միացյալ Նահանգներ, և այդ նպատակով այստեղ է գտնվում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի GSP ծրագրի տնօրեն Էյմի Լարսենը: Այս այցը կազմակերպվել է 2015թ. նոյեմբերին Հայաստանում կայացած Առևտրի ու ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Վստահ եմ, որ նորաստեղծ Հայ-ամերիկյան խորհուրդը կօգնի ընդլայնել հայ-ամերիկյան հարաբերություններն առևտրի ու ներդրումների ոլորտում և հուսով եմ, որ տիկին Լարսենի վարած սեմինարը կլինի դրական քայլ այդ նպատակի իրագործման ճանանպարհին»:

Թեպետ Հայաստանից ԱՄՆ արտահանված ապրանքների մեծ մասը ԱՄՆ մուտք են գործում GSP ծրագրի շրջանակում  և դրանց նկատմամբ կիրառվում են արտոնյալ պայմաններ, սակայն այս սեմինարի մասնակիցները կկարողանան ուսումնասիրել արտահանումների ավելացման հնարավորություններն այն ոլորտներում, որտեղ GSP ծրագրով առաջարկվող արտոնությունները դեռ լիարժեք չեն օգտագործվում

Սեմինարի ընթացքում տիկին Լարսենը ներկայացրել է «Հայաստանի արտահանման ծավալների ընդլայնումը արտոնությունների ընդհանրացված համակարգի միջոցով» խորագրով շնորհանդեսը, Հայաստանից ԱՄՆ արտահանման ծավալները, համակարգից օգտվելու ընթացակարգերը: Քննարկվել են զրոյական մաքսատուրքի դրույքաչափի օգտագործման ընդլայնման հնարավորությունները: Մասնակիցների կողմից հնչեցված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:

Սեմինարի ավարտին Գարեգին Մելքոնյանը ամերիկյան կողմի ներկայացուցիչներին առաջարկել է քննարկել երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման նպատակով ընթացիկ տարվա աշնանը մասնավոր հատվածի ավելի լայն ներգրավվածությամբ միջոցառում կազմակերպելու հնարավորությունը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75