
ՎիվաՍել-ՄՏՍ․ ավագ ուրբաթն աշխատանքային օր է ընկերության սպասարկման կենտրոնների համար, բայց ոչ` գլխամասային գրասենյակի համար
Այս տարի Ավագ ուրբաթը նշվում է մարտի 25-ին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերության համար Ավագ ուրբաթն ավանդաբար ոչ աշխատանքային է՝ հաշվի առնելով օրվա կարևորությունը քրիստոնյա աշխարհում՝ որպես Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններն այդ օրը կգործեն սովորական ռեժիմով՝ առանց փոփոխության:
Սպասարկման կենտրոններն ըստ իրենց սովորական ժամանակացույցի կաշխատեն նաև մարտի 28-ին՝ Մեռելոց հիշատակի օրը, իսկ ընկերության զանգերի կենտրոնը կշարունակի գործել շուրջօրյա աշխատանքային ռեժիմով: