Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
2015թ․-ին օտարերկրյա զբոսաշրջիկները Հայաստան են բերել 437.5 միլիարդ դրամ
28/03/2016 12:21
Կիսվել

2015թ․-ին օտարերկրյա զբոսաշրջիկները Հայաստան են բերել 437.5 միլիարդ դրամ

Հայաստանում ճանապարհորդության և զբոսաշրջության ուղղակի ներդրումը Համախառն ներքին արդյունքում 2015-ին կազմել է 1 միլիարդ 083.4 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սրանք Ճանապարհորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի (WTTC) հետազոտության արդյունքներն են Հայաստանի վերաբերյալ: Ուսումնասիրությամբ կանխատեսվում է, որ ոլորտի ուղղակի ներդրումը ՀՆԱ-ում 2016-ին կբարձրանա 4 տոկոսով և կկազմի 1 միլիարդ 090.7 միլիոն դր ամ:

ՀՆԱ-ում ճանապարհորդության և զբոսաշրջության ընդհանուր ծավալը 2015-ին կազմել է 660.9 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի 13.7 տոկոսը, նախատեսվում է, որ 2016-ին այն կաճի 3.7 տոկոսով՝ կազմելով 685.6 միլիարդ դրամ:

Ճանապարհորդությունն ու զբոսաշրջությունը 2015-ին գեներացրել են 40 հազար աշխատատեղ (ընդհանուր զբաղվածության 3.3 տոկոսը), կանխատեսվում է, որ 2016-ին այդ թիվը կհասնի 41 հազարի: Սա ներառում է հյուրանոցների, զբոսաշրջային գործակալությունների, ավիաընկերությունների, ինչպես նաև ռեստորանների ու ժամանցի այլ վայրերի աշխատատեղերը:

2015-ին Հայաստանն օտարերկրյա զբոսաշրջիկներից գերենացրել է 437.5 միլիարդ դրամ: 2016-ին ակնկալվում է, որ այդ թիվը կաճի 4.8 տոկոսով, և երկիրը կհյուրընկալի 1 միլիոն 307 հազար օտարերկրյա տուրիստի: 10 տարվա կտրվածքով կանխատեսման համաձայն՝ 2026-ին Հայաստան կայցելի 2.3 միլիոն մարդ, իսկ նրանից կողմից երկրում կծախսվի 643.1 միլիարդ դրամ:

2015-ին ոլորտում կապիտալ ներդրումները կազմել են 40.6 միլիարդ դրամ, որը 2016-ին ակնկալվում է ավելացնել 1.5 տոկոսով:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41