LME. Գունավոր մետաղների գներ 30/03/16
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.24%-ով և կազմել 1483.50 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 4915.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 1755.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.59%-ով և կազմել 17103.53 դոլար, անագի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 17225.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 1780.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 12200.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 23250.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: