ԱԶԲ-ն Ադրբեջանի ՀՆԱ-ի նվազում է կանխատեսում
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Ադրբեջանում 2016 թվականին ՀՆԱ-ի 1 տոկոս նվազում է կանխատեսում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է ԱԶԲ-ի կողմից հրապարակված կանխատեսումներում:
Բանկի կանխատեսումներով` Ադրբեջանում 2016 թվականին բարձր արժեզրկումը բնակչության իրական եկամուտների նվազում կպայմանավորի:
Բանկի վերլուծաբանները գտնում են, որ 2016 թվականին տնտեսական ակտիվության թուլացումը կարող է հարաբերականորեն կանխել միայն սոցիալական ծախսերի բարձր մակարդակը:
Ըստ բանկի` նավթարդյունահանման ծավալների կրճատումը կբերի արդյունաբերական արտադրության ծավալի նվազման Ադրբեջանում:
Բանկը նաեւ նշել է, որ եթե 2017 թվականին նավթի համաշխարհային գները թանկանան, ապա հնարավոր է` Ադրբեջանի ՀՆԱ-ն 1 տոկոս աճ ունենա: