Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ադրբեջանի բյուջեի ճեղքվածքը կհասնի ՀՆԱ-ի 14 տոկոսին
07/04/2016 18:12
Կիսվել

Ադրբեջանի բյուջեի ճեղքվածքը կհասնի ՀՆԱ-ի 14 տոկոսին

Ադրբեջանում անցյալ տարվա փետրվարից մանաթի առաջին արժեզրկումից հետո երկրում դոլարացման մակարդակը խիստ մեծացել է եւ այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս, ինչի պատճառով կոնսոլիդացված Պետբյուջեի ճեղքվածքը գնալով աճելով` 2018 թվականին կհասնի ՀՆԱ-ի 14 տոկոսին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, ասվում է Համաշխարհային բանկի 2016 թվականի ապրիլին հրապարակած` «ECA Economic Update: The impact of China on Europe and Central Asia» զեկույցում:

«Ադրբեջանում բանկային ակտվիների պորտֆելը թուլացել եւ խնդրահարույց վարկերի ծավալը խիստ աճել է: Նավթի հիմնադրամը 2015 թվականին 3,3 մլրդ դոլարով պակասել է, որի պատճառը նավթի ցածր գներն ու մանաթի արժեզրկումն է: Եթե նավթի գների փուլային աճ տեղի ունենա, ապա Ադրբեջանի տնտեսությունը կարող է աստիճանական աճ ունենալ եւ 2018 թվականին գրանցել ընդամենը մինչեւ 1,3 տոկոս աճ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի պետբյուջեի ճեղքվածքը մինչ այդ կարող է հասնել ՀՆԱ-ի 14 տոկոսին: Ադրբեջանում սոցիալական ուղղվածության ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 4 տոկոսը, Հարավային հոսք գազային միջանցք նախագծի վրա կատարվող ծախսերը` ՀՆԱ-ի 4,25 տոկոսը: Իսկ 2016 թվականին բյուջեի ճեղքվածքն ավելի կմեծանա` հասնելով ՀՆԱ-ի 4,7 տոկոսին» -ասվում է զեկույցում:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ անցյալ տարվանից նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ադրբեջանական մանաթի 100 տոկոսով արժեզրկման պատճառով 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի ՀՆԱ-ն 40 տոկոսով նվազել է, Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը մոտ կիսով չափ կրճատվել է, Ադրբեջանի տնտեսությունն արագորեն անկում է ապրել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08