Ֆինանսական

USD BUY - 382.00-0.50 USD SELL - 384.00-1.00
EUR BUY - 451.00+3.00 EUR SELL - 454.50+0.50
OIL:  BRENT - 68.33+1.09 WTI - 64.40+1.50
COMEX:  GOLD - 3718.10-0.01 SILVER - 42.41-1.49
COMEX:  PLATINUM - 1401.50-0.50
LME:  ALUMINIUM - 2717.00+1.02 COPPER - 10126.50+0.59
LME:  NICKEL - 15428.00+0.24 TIN - 34881.00-0.27
LME:  LEAD - 2010.00-0.37 ZINC - 2992.00+1.18
FOREX:  USD/JPY - 146.49-0.39 EUR/GBP - 1.1852+0.64
FOREX:  EUR/USD - 1.1852+0.64 GBP/USD - 1.364+0.20
STOCKS RUS:  RTSI - 1065.88+0.03
STOCKS US: DOW JONES - 45757.90-0.27 NASDAQ - 22333.96-0.07
STOCKS US: S&P 500 - 6606.76-0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 44790.38-0.25 TOPIX - 3145.83-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 26908.39+1.78 SSEC - 3876.34+0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9195.66-0.88 CAC40 - 7818.22-1.00
STOCKS EUR:  DAX - 23329.24-1.77
17/09/2025  CBA:  USD - 382.94-0.18 GBP - 522.45+0.41
17/09/2025  CBA:  EURO - 453.25+0.9
17/09/2025  CBA:  GOLD - 45497+444 SILVER - 525.59+5.79
Կենտրոնական բանկ․ 2016 թ. մարտի 29-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
08/04/2016 16:54
Կիսվել

Կենտրոնական բանկ․ 2016 թ. մարտի 29-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2016 թ. մարտի 29-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց մարտի 29-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2016 թ. փետրվարին արձանագրվել է 1.4% գնանկում, որը գերազանցապես պայմանավորվել է պարենային ապրանքների գների նվազմամբ (նպաստումը ընդհանուր գնանկմանը՝ 1.3 տոկոսային կետ): Վերջինիս կառուցվածքում հիմնականում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Միրգ» և «Հացամթերք»  ապրանքախմբերի ապրանքների գները՝ համապատասխանաբար 13.4%, 3.3% և 2.6%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 1.1 տոկոսային կետ): Ամսվա ընթացքում 0.1 տոկոսային կետով գնանկմանը նպաստել է նաև ոչ պարենային ապրանքների գների նվազումը, որը ամբողջությամբ չեզոքացվել է ծառայությունների սակագների՝ նույն չափի աճով: Ընդ որում, ոչ պարենային ապրանքախմբում մեծ նվազում է դիտվել բենզինի և «Հագուստ և գործվածք» ապրանքախմբի գներում, իսկ ծառայություններից աճել են հիմնականում բուժսպասարկման և տրանսպորտի սակագները: Փետրվարի գնաճային զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել -1.7%, որը գերազանցապես պայմանավորվել է արտաքին հատվածի զարգացումներով:

2016 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի համեմատաբար բարձր մակարդակ՝ 4.7%, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության ճյուղի և ծառայությունների ոլորտի բարձր աճերով՝ համապատասխանաբար 9.9% և 9.8%: Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում իրականացվել է խթանողական հարկաբյուջետային քաղաքականություն, որի ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է նախատեսված yեզոքի դիմաց 0.4 ընդլայնող: Այս պարագայում ներքին մասնավոր պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների դեռևս պահպանվող նվազողական վարքագծով, իսկ ներքին առաջարկի աճն հիմնականում կլանվել է տարեսկզբին դրսևորված արտաքին պահանջարկի աճով: Այսպես, 2016 թ. հունվար-փետրվար ժամանակահատվածի արդյունքներով արտահանումը (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 23.6%-ով, այն դեպքում, երբ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ) նվազել է 12.2%-ով: Բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը համահունչ է ակնկալիքներին և առաջին եռամսյակի համար գնահատվում է  տ/տ 12.0% նվազում: Այսպիսով կարելի է փաստել, որ ներքին պահանջարկի համեմատ արտաքին պահանջարկի առաջանցիկ աճի հաշվին ձևավորվել է համեմատաբար բարձր համախառն պահանջարկ:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. դրանք հիմնականում արտահայտել են շուկայի մասնակիցների համապատասխան արձագանքը ԿԲ կողմից տարեսկզբին դրամավարկային պայմանների թուլացմանը: Փետրվարի 17-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝ 2015թ. դեկտեմբերի 23-ից  2016թ. փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 8.8%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 8.7%, իսկ մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 11.1%:

ՀՀ արտարժույթի շուկայում փետրվարի 17-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում՝ 2015 թ. դեկտեմբերի 23-ից 2016 թ. փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածի համեմատ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.5%-ով` կազմելով 490.3 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 1.1%-ով՝ կազմելով 542.2 դրամ և ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 5.5%-ով՝ կազմելով 6.7 դրամ:

2016 թ-ի հունվար-փետրվարին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, ինչպես նաև միջազգային շուկաներում հիմնական  ապրանքների գնանկումային միտումները: Այսպես, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. մարտի 3-ին հրապարակված պարենի գների ինդեքսը փետրվարին` նախորդ ամսվա նկատմամբ մնացել է գրեթե անփոփոխ՝ աճելով ընդամենը 0.1%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 14.6%-ով): ԿԲ գնահատումների համաձայն, ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը կնվազի եռ/եռ 3.7%-ով (տ/տ 23.8% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակ շաքարավազի գնի մասով թեև առաջին եռամսյակում ակնկալվում է 4.2% աճ, այնուամենայնիվ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս գները ցածր են (նվազումը՝ 7.2%):

Ըստ ԿԲ գնահատումների, առաջին եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գնի նվազումը նախորդ եռամսյակի նկատմամբ կկազմի 20.6% (տ/տ 36.4% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կնվազի եռ/եռ 4.4%-ով (տ/տ 20.1% նվազում):

2016 թ. առաջին եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 0.4%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` արժեզրկվել 2.4%-ով:

Առաջացել են նաև գնաճի ծրագրված ցուցանիշից շեղման նոր ռիսկեր՝ գյուղատնտեսության ճյուղի վրա ցրտահարության ազդեցության և գազի գների հնարավոր նվազման առումով: Այնուամենայնիվ, քանի որ ներկայումս վերջիններիս քանակական ազդեցությունը դեռևս ճշտված չէ և հնարավոր չէ գնահատել, Խորհուրդն իր որոշման կայացման գործընթացում այս գործոնները չի դիտարկել: Ավելի հստակ տեղեկատվության առկայության պարագայում Խորհուրդը այդ ռիսկերը կներառի երկրորդ եռամսյակի գնաճի կանխատեսման կամ կանխատեսման ռիսկերի մեջ:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:      

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները և միջազգային ապրանքային շուկաներում ձևավորված գնանկումային միջավայրը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ներքին գների վրա կպահպանվի արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ կազմելով 4.7%, որին հիմնականում նպաստել է արդյունաբերության ճյուղում և ծառայությունների մասով գրանցված բարձր աճը: Չնայած առաջին եռամսյակի ընթացքում Կենտրոնական բանկը և Կառավարությունը շարունակել են իրականացնել խթանող քաղաքականություն, ներքին պահանջարկը դեռևս պահպանվում է ցածր մակարդակում: Միևնույն ժամանակ, տարեսկզբին դիտվել է տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի և արտահանման զգալի աճ, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է համախառն պահանջարկի վրա ներքին թույլ պահանջարկի ազդեցությունը: Հետևաբար, ձևավորված ցածր գնաճն առավելապես արդյունք է հումքային և պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների, ինչը շարունակում է նպաստել եկամուտների գնողունակության պահպանմանը, կազմակերպությունների ծախսերի կրճատմանը և գնաճային սպասումների աստիճանական նվազմանը:

Այս պարագայում ԿԲ խորհուրդը գտնում է, որ նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ թուլացումն հիմնականում բավարար է գնանկումային ճնշումները տարվա ընթացքում չեզոքացնելու համար: Ուստի, ներկայումս ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի արդյունքում տարվա երկրորդ կիսամյակից գնաճային միջավայրն աստիճանաբար կընդլայնվի և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին:

Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաև արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի դրսևորման բացaկայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում ևս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

2016 թ. մարտի 29-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.75% և 6.75%:

17/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.94
-0.18
Եվրո (EUR)
453.25
+0.9
Ռուբլի (RUR)
4.6143
-0.0133
Լարի (GEL)
141.01
-0.47
45497
+444
Արծաթ
525.59
+5.79