Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Հյուսիս-հարավ էլէկտրաէներգետիկական միջանցքի ձևավորմամբ մասնավորի համար գրավիչ պայմաններ կստեղծվեն
14/04/2016 00:09
Կիսվել

Հյուսիս-հարավ էլէկտրաէներգետիկական միջանցքի ձևավորմամբ մասնավորի համար գրավիչ պայմաններ կստեղծվեն

Հյուսիս-հարավ էլէկտրաէներգետիկական միջանցքի ձևավորմամբ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգը փակից կվերածվի բացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 13-ին այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի միջև Հյուսիս-հարավ էլէկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզի ստորագրումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամա նակ: «Առաջին հերթին այն կբացվի խոշոր սպառողների համար, ովքեր օգտվում են բարձր լարման ցանցից: Հայաստանում աշխատող խոշոր սպառողները կկարողանան էներգիան գնել իրենց ցանկացած տեղից, օրինակ՝ Վրաստանից, երբ զուգահեռ աշխատենք հարևան երկրի հետ, և հակառակը: Երրորդ կողմի մուտքը պետք է բաց լինի դեպի բարձրավոլտ ցանցեր: Մեր պլանների հաջողությամբ իրականացման դեպքում, որոշ ժամանակ անց, աստիճանաբար հնարավոր կլինի նաև միջին և ցածր լարման ցանցի ազատականացումը, սակայն դրա մասին դեռ վաղ է խոսել: Կարևոր է, որ բոլոր չորս երկրները շահագրգռված են այդ տարածաշրջանային շուկայի ձևավորման հարցում, ինչը թույլ կտա մրցակցության տարր մտցնել: Իսկ մրցակցությունը հետագայում միանշանակ կազդի նաև միջինացված գեներացիոն սպառողական սակագների վրա»,-ասաց Արեգ Գալստյանը: Նա հավելեց, որ նույն սկզբունքները պետք է կյանքի կոչվեն նաև ԵԱՏՄ շրջանակներում, որտեղ ևս անհրաժեշտ կլինի բացել էներգետիկ շուկան:

Փոխնախարարի խոսքով` Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի հավելյալ հզորություններ, որոնք ավելին են, քան անհրաժեշտ է Հայաստանի ներքին պահանջարկի բավարարման համար, սակայն էլեկտրաէներգիայի ավելցուկ ասվածն այս դեպքում խիստ հարաբերական է` կախված նրանից, որ տարբեր սեզոնների հավելյալ հզորությունների տեխնիկա-տնտեսական ցուցանիշները անբարենպաստ ու ոչ մրցակցային են լինում: «Օրինակ, Վրաստանը ապրիլ-հունիս ամիսներին ունենում է ահռելի հիդրոէներգետիկ ռեսուրսներ ջրի առատության պատճառով, ինչի արդյունքում էլեկտրաէներգիան այնտեղ կտրուկ էժանան ում է: Կարելի է գնել այդ էներգիան՝ ժամանակավորապես դադարեցնելով ջերմային էլեկտրակայանների աշխատանքն այս սեզոնին,  քանի որ վերջիններիս արտադրած էներգիայի ինքնարժեքն ավելի բարձր է դառնում»,-նշեց պաշտոնյան:

Նա միևնույն ժամանակ նկատեց, որ Վրաստանում արդեն ձմռանը գետերի սառչելու հետ առաջանում է էլեկտրաէներգիայի լրացուցիչ պահանջարկ: «Այս դեպքում արդեն Հայաստանը կարող է առաջարկել լրացուցիչ հզորություններ, այդ թվում ջերմային կայաններում արտադրվող, փոխանակման, կամ կոմերցիոն գործարքների միջոցով: Նույնը Իրանում, որտեղ խիստ շոգի պատճառով էլեկտրական էներգիայի դեֆիցիտ է առաջանում ամռանը և անհրաժեշտ են բավականին մեծ լրացուցիչ  հզորություններ»,-ավելացրեց Արեգ Գալստյանը:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02