ԱՊՀ հակամենաշնորհային մարմինների միջպետական խորհուրդը կնախագահի Ա. Շաբոյանը
ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների միացյալ որոշմամբ այսուհետ ԱՊՀ հակամենաշնորհային մարմինների միջպետական խորհուրդը կնախագահի ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Ա. Շաբոյանը նշանակվել է 2 տարի պաշտոնավարման ժամկետով: Տեղեկացնենք, որ մինչ այս, այդ պաշտոնում 10 տարի շարունակ պաշտոնավարել է Ռուսաստանի
Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը: