Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Կայացել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը
20/04/2016 17:43
Կիսվել

Կայացել է Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում մասնակցել է ԳԱԱ 2015թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին: Այս մասին տեղեկացնում են կառավարության Մամուլի ծառայությունից:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մինչ ժողովի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են նաև 2015 թ. կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների հիշատակը: 

Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը պատեհ առիթ է՝ ՀՀ գիտնականների աշխատանքի արդյունքները քննարկելու և ամփոփելու, հետագա անելիքները նախանշելու համար: «Ժամանակակից պետության հիմքում ընկած է կրթական, գիտական ու բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացման ապահովումը, այդ իսկ պատճառով գիտության ոլորտը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք ունենք հստակ մշակված քաղաքականություն, և այսուհետ ևս, մեր հետևողական ջանքերն ուղղված են լինելու ոլորտի հետագա զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև տարեցտարի ֆինանսական հնարավորությունների մեծացմանը: 
Արդեն իսկ կնքված միջազգային բազմաթիվ պայմանագրերի շրջանակում կառավարությունը հնարավորինս աջակցում է մեր գիտնականների սերտ համագործակցությանը համաշխարհային հեղինակավոր գիտական կենտրոնների հետ: Եվրոպական գիտական համայնքին ինտեգրման խորացմանն է ուղղված, մասնավորապես, Եվրոպական միության գիտության և տեխնոլոգիաների «Հորիզոն- 2020» ծրագրին ՀՀ ասոցացված մասնակցության համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարվա մայիսին», – ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ գիտական դարավոր ավանդույթներ ունեցող մեր երկրում գիտական նոր գաղափարներն ու մշակումները կարևորագույն ռեսուրսներից են, և մենք պարտավոր ենք անել հնարավորը՝ այն առավելագույնս իրացնելու համար: «Համոզված եմ, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և մեր ողջ գիտական հանրությունը պետք է օր առաջ մտածեն ուժերը համախմբելու մասին, ակտիվորեն զբաղվեն գիտության համակարգի աշխատանքն առավել օպտիմալացնելու նպատակով կառուցվածքային բարեփոխումներով՝ ռազմավարական նշանակության խնդիրներ սահմանելով և դրանց լուծելու անհրաժեշտությունը հաշվի առնելով: Մենք պարտավոր ենք գիտության ոլորտը դիտարկել ոչ միայն երկրի հեռանկարային տնտեսական զարգացման ռազմավարության, այլև ազգային անվտանգության տեսանկյունից: Ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ կառավարությունն այսուհետ ևս լինելու է ականջալուր Ակադեմիայի բոլոր այն ողջամիտ խնդիրներին, որոնք կառաջադրվեն ՀՀ կառավարությանը», – ընդգծել է վարչապետ Աբրահամյանը և բեղմնավոր աշխատանք, նորանոր գիտական գաղափարներ ու նվաճումներ մաղթել ժողովի մասնակիցներին:

Այնուհետև ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ԳԱԱ 2015 թ. գործունեության հիմնական արդյունքները։ ՀՀ ԳԱԱ 2015 թ. գիտակազմակերպական գործունեության մասին զեկուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանը: Այնուհետև ելույթներով և մի շարք հարցադրումներով հանդես են եկել ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ և գիտաշխատողներ։

Ամփոփելով զեկուցումները՝ վարչապետը ներկայացրել է գիտության ոլորտում ապագա անելիքների վերաբերյալ իր տեսակետը. «Նախ, պետք է ձևավորել գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտի կայուն զարգացումն ապահովող համակարգ, արդիականացնել գիտության ոլորտի նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները, ապահովել գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճ, ապահովել երիտասարդ կադրերի ներհոսք գիտության ոլորտ և իրականացնել գիտական ներուժի սահուն սերնդափոխություն, ապահովել հիմնարար գիտական հետազոտությունների արդյունավետ պետական հովանավորություն և առաջընթաց, զարգացում, խթանել գիտական կազմակերպությունների՝ տնտեսության մեջ օգտագործվող գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների իրականացումը, նորամուծությունների և արտոնագրերի ավելացումը, ձևավորել գիտության, տեխնոլոգիաներ և ինովացիա պարունակող գիտելիքների զարգացումն ապահովող ներդաշնակ համակարգ և ապահովել այդ գիտելիքների նպատակաուղղված ներդրումը կրթության և տնտեսության մեջ, ապահովել հայագիտության ոլորտի առաջնային զարգացումը, էապես ընդլայնել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջազգային համագործակցությունը, հեռանկարում ապահովել համաշխարհային գիտական և գիտատեխնիկական տարածքում Հայաստանի Հանրապետության վայել դիրքի ձեռքբերումը, որի համար կառավարությունը պատրաստ է բերել իր աջակցությունը»: Այնուհետև անդրադառնալով բարձրացված հարցադրումներին, որոնք վերաբերում էին ԳԱԱ աշխատակիցների սոցիալական խնդիրներին, սարքավորումների վերազինմանը, նոր գիտական ծրագրերի իրականացմանը և այլ խնդիրների՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կքննարկի և կուսումնասիրի այդ առաջարկությունները: Մի շարք հարցերի առնչությամբ էլ կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը երկու տարի ակտիվ համագործակցելով Ակադեմիայի հետ՝ ուշադրության կենտրոնում է պահում կառույցի խնդիրները և միաժամանակ ակնկալում է գործնական արդյունքներ: Հովիկ Աբրահամյանը հորդորել է շարունակել ակտիվ աշխատել տարբեր ուղղություններով և ներկայացնել ողջամիտ ծրագրեր, որոնք պետք է նաև ֆինանսապես արդյունավետ լինեն: 

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41