Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՎիվաՍել-ՄՏՍ. աջակցություն NASA-ի Տիեզերական հավելվածների միջազգային հինգերորդ մրցույթին
25/04/2016 15:44
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. աջակցություն NASA-ի Տիեզերական հավելվածների միջազգային հինգերորդ մրցույթին

NASA-ն՝ ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիան, Տիեզերական հավելվածների հինգերորդ միջազգային մրցույթն անցկացրել է Բյուրականի աստղադիտարանում: 2016թ. ապրիլի 22-ից 24-ը կայացած մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր թիմեր, որոնք մշակել և հավելվածային լուծումներ են առաջարկել «Տեխնոլոգիա», «Օդագնացություն», «Տիեզերական կայան», «Արեգակնային համակարգ», «Երկիր մոլորակ», «Ճանապարհորդություն դեպի Մարս» թեմաների շրջանակներում:

Վեց թեմայի շուրջ կազմակերպած մրցույթի ընթացքում մասնակիցներ իրենց գիտելիքները չափել են և՛ թիմային, և՛ անհատական մասնակցության շրջանակում: Ընդհանուր առմամբ, մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տվել հասնելու կարևոր նպատակների. ստեղծելու կիրառական նշանակություն լուծում, տարբեր մարտահրավերների լուծման նպատակով օգտվելու NASA-ի և առանցքային այլ կազմակերպությունների իրական տվյալների շտեմարաններից, ճանաչելի դառնալու՝ նորարարական բաց հարթակում մրցակցությամբ և այլն:

Բյուրականի աստղադիտարանում կազմակերպված մրցույթի հայաստանյան փուլը կայացել է 24 ժամ տևողությամբ: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը մրցույթի մասնակիցներին  ապահովել է գերարագ ինտերնետ կապով: Երկու օր շարունակ՝ ապրիլի 22-ից 23-ը թիմերն իրենց  նորարարական լուծումները և առաջարկությունները ներկայացրել են տեղական և միջազգային ժյուրիի գնահատմանը: Այդ աշխատանքների հիմքում եղել են ուսանող, սկսնակ,  փորձագետ ճարտարագետների, կոդավորման ծրագրավորողների, դիզայներների և վերլուծաբանների կողմից մշակված նորարարությունները, նախաձեռնություններն ու գաղափարները: Դրանց ներկայացման ընթացքում կիրառվել են տվյալների վիրտուալացում, սարքեր ու սարքավորումներ, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ:

Միջազգային այս մրցույթ-մարտահրավերի հայաստանյան փուլի կազմակերպիչը «X-TECH» ընկերությունն է:

Կարևոր համարելով աստղագիտության բնագավառում մեր երկրի նվաճումները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Բյուրականի աստղադիտարանին զգալի աջակցություն է տրամադրել նաև նախկինում: 2007 թվականին ընկերությունն աջակցել է աստղադիտարանի կառավարման համակարգի արդիականացմանն ու վերանորոգմանը: 2,6-մետրանոց դիտակի կառավարման համար ձեռք են բերվել նորագույն սարքավորումներ, վերանորոգվել է նաև Շմիդտի դասի 1-մետրանոց աստղադիտակը: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում է զգալի ջանքեր գործադրել՝ տարբեր ոլորտներում երկրի զարգացմանը նպաստելու համար:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41