«Հայաստան» հիմնադրամը կոչ է անում օգնել Արցախին
“Հայաստան” հիմնադրամի ուղերձը համայն հայությանը.
Սիրելի հայրենակից,
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական բանակը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով բնաջնջել արցախահայությանն ու բռնի ուժով տիրանալ մեր պատմական հողերին: Քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում թշնամին օգտագործեց իր ունեցած գրեթե բոլոր զինատեսակները, ներառյալ ծանր հրետանի և օդուժ: Թիրախ դարձան ոչ միայն մեր մարտական դիրքերը, այլեւ խաղաղ բնակավայրերը՝ Թալիշը, Մատաղիսը, Մարտակերտը և այլ համայնքներ շփման գծի երկայնքով:
Հայ զինվորի սուրբ արյան գնով կասեցվեց հարձակումը: Տալով հարյուրավոր զոհեր՝ թշնամին նահանջեց չհասնելով իր հանցավոր նպատակներին: Անմահացան բազմաթիվ հայորդիներ: Փառք ու պատիվ նրանց հայրերին, ուժ ու կորով նրանց մայրերին…
Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման եւ հզորացման անմիջական մասնակից եւ աշխարհասփյուռ հայության գործնական միասնականությունը խորհրդանշող ներկայացուցչական մարմին՝ “Հայաստան” համահայկական հիմնադրամը հայությանը դիմում է Արցախի շուրջ համախմբվելու կոչով: Այսօր Արցախը ձեր անմիջական աջակցության կարիքն ունի լուծելու մարդասիրական և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հույժ կարեւոր խնդիրներ:
Ձեր նվիրատվությունները կարող եք փոխանցել “Հայաստան” համահայկական հիմնադրամի հաշվեհամարներին, կատարել առցանց https://donate.himnadram.org/ և կամ կանխիկ նվիրատվություն՝ այցելելով Հիմնադրամի գրասենյակ: Ծրագրերն ազատվում են վերադիր ծախսերից:
Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Հայրենիքի նկատմամբ ձեր հոգածության համար:
25 ապրիլի, 2016թ.
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
__________________________________________________
Ձեր նվիրատվությունները ցանկացած բանկից կարող եք փոխանցել
Հիմնադրամի Կենտրոնական բանկի հաշվեհամարին՝
հ/հ 103003215672 (AMD)
հ/հ 103003615673 (USD)
SWIFT: CBRAAM22