Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 419.00+1.00 EUR SELL - 425.00+0.50
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
Մինչև 2030թ.-ը զբոսաշրջության ոլորտը կապահովի շուրջ 22 հազար աշխատատեղ
25/04/2016 23:02
Կիսվել

Մինչև 2030թ.-ը զբոսաշրջության ոլորտը կապահովի շուրջ 22 հազար աշխատատեղ

Մինչև 2030 թվականը Հայաստանը տարեկան կհյուրընկալի մինչև 3 մլն միջազգային զբոսաշրջիկներ: Նման կանխատեսում է ներկայացված ՀՀ Զբոսաշրջության զարգացման հայեցակարգում:

Ըստ ոլորտի մասնագետների կանխատեսումների՝ մինչև 2030 թվականը զբոսաշրջության մասնաբաժինը հանրապետության համախառն ներքին արդյունքում կկազմի 12%: Միևնույն ժամանակ, կանխատեսվող ժամանակահատվածի վերջում զբոսաշրջության ոլորտը կապահովի 22300 աշխատատեղ` կազմելով ընդհանուր զբաղվածության  2%-ը:

Ականկալվում է նաև, որ մինչև 2030 թվականը ափյուռքահայ զբոսաշրջիկների թիվը տարեցտարի կավելանա՝ հասնելով տարեկան 1.5 միլիոնի:

Նշենք, որ 2015 թվականին Հայաստան էր ժամանել 1 մլն 192,12 հազար միջազգային զբոսաշրջիկ: Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝  հաշվետու տարում, 2014 թվականի համեմատ, մեր երկիր ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է 1%-ով: Ըստ «ձևավորված ավանդույթի»՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը եղել են ԱՊՀ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից: Համեմատաբար մեծ է նաև Եվրամիության երկրներից, մասնավորապես՝ Ֆրանսիայից, Գերմանիայից և Իտալիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը: Հարկ է նշել, որ 2015 թվականին զգալի ավելացել էր Իրանից Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37