Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ
06/05/2016 19:57
Կիսվել

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը խորհրդին է ներկայացրել «ՀՀ-ում ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության՝ «Մինչև 2030թ. Կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում մշակված հայեցակարգը: Մասնավորապես, հայեցակարգով նախատեսվում են կայուն զարգացմանն ուղղված միջոցառումներ ու ծրագրեր այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայողության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության, բնապահպանության, թափոնների, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և այլ ոլորտներում: Նշվել է, որ հայեցակարգը մշակվել է՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի «Ռիո+20» գագաթնաժողովի հանձնարարականները, ինչպես նաև ՀՀ-ում կայուն զարգացման տեսակետից բազմակողմանի ուսումնասիրությունները, հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Հայեցակարգն արժանացել է խորհրդի հավանությանը և ընդունվել ի գիտություն:

Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» վերաբերյալ զեկույցով, ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հատուկ նստաշրջանի քննարկումների արդյունքները: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ քննարկումների ժամանակ երկրների ղեկավարների մակարդակով ամփոփվել է 2000 թվականին ընդունված «Հազարամյակի զարգացման նպատակներ» ծրագիրը և ընդունվել «Վերափոխելով մեր աշխարհը. Կայուն զարգացման օրակարգ–2030» ծրագիրը: Ըստ նախարարի՝ «Հազարմյակի զարգացման նպատակներ» ծրագրի ամփոփումը ցույց է տվել, որ իրենց առջև դրված նպատակներին ՄԱԿ-ի անդամ երկրներն ամբողջովին հասնել չեն կարողացել, իսկ իբրև հիմնական խոչընդոտ նշվել է 2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև ճգնաժամը չի շրջանցել նաև Հայաստանը, սակայն համաձայն ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի տնտեսական հանձնաժողովի վերլուծության՝ Հայաստանն այս տարիների ընթացքում տարածաշրջանի 22 երկրների թվում կառավարության ծախսային մասում սոցիալական ապահովությանն ուղղված հատկացումների աճի առումով զբաղեցրել է առաջին տեղը՝ 21 տոկոս աճով: Նույն ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է վերջին հորիզոնականը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ արդյունավետ ու նպատակային ծախսերը կարևոր գործոն են և միշտ չէ, որ ռեսուրսների առկայությունը որոշիչ է:

Ամփոփելով օրակարգային երկու հարցերը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ուրախ եմ փաստել, որ այս համատեքստում Հայաստանն առաջ է բազմաթիվ երկրներից, սակայն դեռևս շատ անելիքներ կան: Այժմ մենք պետք է հնարավորինս արագ սկսենք ու ավարտենք կայուն զարգացման նպատակների ու թիրախների տեղայնացման գործընթացը՝ մշակելով համապատասխան չափորոշիչները»: Վարչապետը հանձնարարել է բոլոր պետական գերատեսչություններին՝ այս աշխատանքները համարել առաջնահերթ ու ամբողջությամբ աջակցել համապատասխան աշխատանքային խմբի գործունեությանը:

Օրակարգի վերջին հարցով խորհուրդը հավանություն է տվել «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Էմին Երիցյանին խորհրդի կազմում ընդգրկելու առաջարկությանը: Աշխատանքների թափանցիկության և արդյունավետության բարձրացման առումով վարչապետ Աբրահամյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը խորհրդի կազմում:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46