Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
09/05/2016 11:32
Կիսվել

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Մեր ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ: Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար: Պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում և թիկունքում: Այսօր մենք հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում մեր հերոս նախնիների պայծառ հիշատակին, ովքեր հարյուր հազարներով ընկան չարիքի դեմ պայքարում: Նաև հարգանքի և երախտագիտության տուրք ենք մատուցում ավաղ արդեն փոքրաթիվ այն վետերաններին, ովքեր այսօր էլ մեր կողքին են:

Սա ոչ միայն ռազմական հաղթանակի, այլև խաղաղության տոն է: Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին մենք շատ թանկ գին վճարեցինք այդ հաղթանակի համար` վաստակելով խաղաղություն: Այդ խաղաղությունը մեզ պատմական հնարավորություն տվեց որպես ազգ կրկին ոտքի կանգնելու տնտեսապես, մշակութապես և քաղաքականապես: Եվ մենք գիտենք այդ խաղաղության գինը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց և վերարժևորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ: Արցախի դարավոր մշակութային կենտրոնը, որ ավանդաբար լույս, կրթություն, գիտություն և արվեստ էր սփռել իր շուրջը, վերածվել էր շուրջբոլորը մահ ու ավեր սփռող հրեշավոր կրակակետի: Շուշիի ազատագրումը մեր կյանքի և մահվան հարցն էր, և մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը:

Այդ օրվանից 24 տարի անց՝ անցյալ ամիս, արդեն Շուշին ազատագրած ազատամարտիկների զավակները կրկնեցին իրենց հայրերի սխրանքը: Եվ նրանք դա արեցին ոչ թե ֆիդայական ջոկատների, այլ արդեն կայացած կանոնավոր բանակի կազմում: Նրանք ապացուցեցին, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր նոր սերունդ պատրաստ է նորովի և ավելի վստահորեն պաշտպանելու իր անվտանգությունը, խաղաղությունը և իրավունքները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղ երկինք և բարեբեր աշխատանք:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02