
ՀԾԿՀ-ն իրականացրել է գազամատակարարման սակագների հաշվարկները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի սակագների վերանայման հայտերի ուսումնասիրության և վերլուծության արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմն իրականացրել է գազամատակարարման համակարգի սակագների վերաբերյալ իր հաշվարկները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, մայիսի 20-ին` ժամը 16:00-ին, ՀՀ ՀԾԿՀ խորհրդ ակցությունների դահլիճում նշված հարցը նախատեսվում է քննարկել սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ:
Սակագների հաշվարկներն` այստեղ: