Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Արտակ Շաբոյանը մասնակցել  է Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միջազգային իրավական համաժողովին
19/05/2016 14:43
Կիսվել

Արտակ Շաբոյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միջազգային իրավական համաժողովին

Մայիսի 18-ին եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միջազգային իրավական համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից՝ իր ձևաչափով եզակի այս Համաժողովը համարվում է խոշորագույն հարթակ՝ աշխարհի տարբեր երկրների տնտեսական, քաղաքական եւ իրավական կարեւոր հարցերի քննարկման համար: Այս տարի համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 60 երկրներից ժամանած պաշտոնյաներ: Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ա. Շաբոյանը  ներկայացրել է Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման ոլորտում իրականացված ուսումնասիրությունը

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հակամենաշնորհային մարմինների համատեղ նիստը, որի ընթացքում Ա. Շաբոյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում մեր երկրի ինտեգրման գործընթացին՝ այդ համատեքստում կարևորելով հատկապես ՀՀ արտահանման ընդլայնման հնարավորությունները: ՏՄՊՊՀ նախագահը ներկայացրել է նաև Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ոլորտում իրականացված ուսումնասիրությունը, որի նպատակը ոլորտում առկա խոչընդոտների բացահայտումն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող քայլերի իրականացումն է:  

«Ուսումնասիրությունն ընդգրկել է  մեկ տասնյակից ավելի ոլորտներ, որոնց ընդհանուր մասնաբաժինը ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման կառուցվածքում կազմում է շուրջ 75 տոկոս: Խոսքը վերաբերում է մասնավորապես դեղորայքի, ոգելից խմիչքների, ծխախոտի, պահածոների, շինանյութերի, կաթնամթերքի, միրգ-բանջարեղենի, ձկնամթերքի և այլ ոլորտներին»,-ներկայացրել է Ա. Շաբոյանը՝ մանրամասնելով ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրները:  «Տնտեսվարողները փաստում են, որ  ՌԴ առևտրային ցանցերը իրենց հետ ուղղակիորեն համագործակցելու  փոխարեն գերադասում են աշխատել միջնորդների հետ: Այլընտրանք չունենալով մեր տնտեսվարողները համաձայնվում են վերջինների առաջարկած պայմաններին, որոնք, մեղմ ասած անբարենպաստ են գործարարների համար: Օրինակ, մատակարարվող ապրանքների դիմաց վճարումները անհարկի ձգձգվում են, ապրանքները պատշաճ կերպով չեն ներկայացվում սուպերմարկետներում, կամ ապրանքների իրացման շուրջ պայմանավորվածությունների ընթացքում ստեղծվում են արհեստական դժվարություններ»:  Ա. Շաբոյանն այս խնդիների հետ կապված կարևորել է ՌԴ-ում գործող խոշոր տնտեսվարողների կողմից հավասար և ոչ խտրական պայմանների  կիրառումը ապրանքներ մատակարարող ընկերությունների նկատմամբ: ՏՄՊՊՀ նախագահն իր ելույթում նշել է նաև, որ որոշակիորեն  արտահանման խոչընդոտ է հանդիսացել  նաև ռուսական ազգային արժույթի արժեզրկումը, որը հանգեցրել է արտահանվող հայկական ապրանքների թանկացմանը և մրցունակության անկմանը:

Ա. Շաբոյանը ընդգծել է առևտրային ցանցերի և մատակարարների հարաբերությունների կանոնակարգման անհրաժեշտությունը.  «Առաջարկում եմ երկու կողմերի համար հստակ մշակել և կիրառել բարեխիղճ վարքագծի կանոններ, որով իրավական հիմքի վրա կդրվի և կկանոկարգվի նրանց փոխհարաբերությունները: Մասնավորապես, պետք է հստակ լինեն մատակարարներից ձեռքբերվող ապրանքների պայմանները, թե ինչ ժամկետներում պետք է կատարվեն վճարումները, ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնեն առևտրային ցանցերը ապրանքների առաջմղումը և ներկայացվածությունը ապահովելու համար, մատակարարների և առևտրային ցանցերի միջև վեճերի առաջացման դեպքում լուծման ճանապարհները և այլն:  Այդ կանոնները պետք է լինեն միասնական ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում»,-շեշտել է ՏՄՊՊՀ նախագահը:

ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ի. Արտեմևը իր գոհունակությունն է հայտնել և ընդգծել իր պատրաստակամությունը՝ խնդրի  շուտափույթ իրավական կարգավորման համար: 

ՌԴ խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչները կժամանեն Երևան՝ տեղում քննարկելու բոլոր խնդիրները

Այցի շրջանակներում Ա. Շաբոյանը հանդիպել է նաև  «ՌԴ առևտրային ցանցերի ասոցիացիայի» նախագահ Լոմակին Ռումյանցևի, ինչպես նաև մի շարք խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ և քննարկել հայ գործարարներին հուզող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:  Ա. Շաբոյանը նրանց հրավիրել է Երևան՝ անձամբ հանդիպելու արտահանմամբ զբաղվող տնտեսվարողներին և տեղում քննարկելու բոլոր մտահոգություններն ու խնդիրները:  

AMP
05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02