Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Հարկային ոլորտում հայ-բելառուսական համագործակցությունը նոր փուլ է մտնում
19/05/2016 19:59
Կիսվել

Հարկային ոլորտում հայ-բելառուսական համագործակցությունը նոր փուլ է մտնում

ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը մայիսի 19-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի հարկերի և գանձումների նախարար Սերգեյ Նալիվայկոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ՊԵԿ նախագահը փաստել է, որ հայ-բելառուսական տնտեսական կապերի ընդլայնման և խթանման կարևոր գործոններից է հուսալի իրավապայմանագրային հենքի ստեղծումը:

2002 թվականից երկու երկրների միջև գործող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ հա­մա­ձայ­­նագիրը կարգավորում է Հայաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրում կրկ­նակի հարկումը բացառելուն, հարկումից խուսափելը և կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հար­կային խտրականությունը կանխելուն առնչվող հարցերը` հաստատելով համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների մի­ջեւ, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակման առումով:

«Համաձայնագիրն օգնում է հայտնաբերել անբարեխիղճ հարկատուներին` միաժամանակ նպաստելով տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը: Ժամանակն է այն արդիականացնելու և փաստաթղթում հստակեցումներ կատարելու, որոնք կարտացոլեն մեր երկրների հարկային օրենսդրության ու վարչարարության շրջանակում վերջին տարիներին իրականացված փոփոխությունները»,-նշել է ՊԵԿ նախագահը:

Մայիսի 19-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը և Բելառուսի Հանրապետության հարկերի և գանձումների նախարար Սերգեյ Նալիվայկոն ստորագրել են «ՀՀ և ԲՀ կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ» 2000թ. հուլիսի 19-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունը, որը պայմանավորված է համաձայնագրի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած եկամուտների և գույքի հարկման մի շարք հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ: Այդպիսով հնարավորություն կստեղծվի կատարելագործել Հայաստանի և Բելառուսի ռեզիդենտների հարկման կարգը` ընդլայնելով երկու պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությունը:

Հովհաննես Հովսեփյանը հույս է հայտնել նաև, որ շուտով երկու գերատեսչությունները կընդլայնեն հարկային տեղեկատվության փոխանակումն ու կանցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան տեղեկատվական հոսքերի ավտոմատ համակարգերի կիրառմանը. «Այսօրվա հանդիպումը դիտարկում ենք որպես Հայաստանի և Բելառուսի հարկային գերատեսչությունների միջև գործակցության խորացման հերթական փուլ, ինչը կնպաստի հարկային ոլորտում հայ-բելառուսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»: Բելառուսի  հարկերի և գանձումների նախարար Սերգեյ Նալիվայկոյի խոսքով` արձանագրությունը թույլ կտա ավելի հստակ կանոնակարգել աշխատանքը երկու երկրների հարկային ծառայությունների միջև` ապահովելով արդար մրցակցություն բարեխիղճ հարկատուների համար: 

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08