Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Շենգավիթում նոր ջրագծի վերակառուցման 57 մլն դրամանոց ծրագիրը կավարտվի մինչև սեպտեմբեր
20/05/2016 14:53
Կիսվել

Շենգավիթում նոր ջրագծի վերակառուցման 57 մլն դրամանոց ծրագիրը կավարտվի մինչև սեպտեմբեր

Շենգավիթի՝ ջրամատակարարման առումով ամենանեղ հատվածներից մեկում՝ Կարա-Մուրզայի, Լազոյի, Կաշեգործների փողոցների տարածքում գրեթե մեկ ամիս է, ինչ «Էմօշին» ՍՊԸ-ն Երեւան Ջրի պատվերով վերակառուցվում է ներբակային ջրամատակարարման ցանցը:

Ինչպես տեղեկացնում են Երեւան Ջրի Հանրային կապերի ծառայությունից՝ 57 մլն դրամ նախահաշվով ծրագրի ավարտին ավելի քան 90 անհատական տնատիրություն կապահովվի կայուն, բարելավված ջրամատակարարմամբ՝ առաջիկա մի քանի տասնամյակների համար: Ընդհանուր առմամբ պետք է տեղադրվի մոտ 700 մետր տարբեր տրամագծով պոլիէթիլենե խողովակներ: Եվս 465 մետր 20մմ-անոց խողովակ նախատեսվում է զոդել նշված տնատիրությունների ներքին ցանցը փողոցների ջրագծերի հետ միացնելու համար:

Գրեթե ամենուր արդեն տեղադրվել են բետոնե հորերը, որոնց մեջ ջրագծի կառուցումից հետո պետք է հավաքվի բաշխիչ հանգույցը. փականը, զտիչը եւ ջրաչափը: Եւ այդ ամենը ընկերության հաշվին՝ բաժանորդի համար: Փողոցների մի մասում փորվել է խրամուղի, տեղադրվել է խողովակ եւ հողի հետլիցք կատարվել: Այլ տարածքներում խրամուղին նոր է միայն փորվում: Իսկ որոշ տեղերում գործը պարզապես դժվար է առաջ գնում: Դա էլ ունի իր բացատրությունը:

Բանն այն է, որ Կարա-Մուրզայի –Լազոյի -Կաշեգործների փողոցների հատվածը բառիս բուն իմաստով էլ Շենգավիթի նեղլիկ անկյուններից մեկն է: Շատ վայրերում շինարարական տեխնիկա պարզապես հնարավոր չէ օգտագործել: Բանվորները ձեռքով են փորում հողը: Իսկ դա եւ՛ ավելորդ աշխատանք է, եւ՛ ժամանակի կորուստ: Գումարած՝ բնակիչների բողոքն առ այն, որ գործը ձգձգվում է, իսկ ելումուտը դժվարացել է:

Ի պատասխան Երեւան Ջուրը նշում է, որ 2016թ. սեպտեմբերին շինարարը ծրագիրը կավարտի, բայց այս նեղլիկ, ծուռումուռ փողոցներում իրոք որ շարժը, հատկապես տրանսպորտի, խնդրահարույց է դարձել: Դրա համար էլ եւ՛ Երեւան Ջուրը եւ «Էմօշին»-ը անում են հնարավորիս աշխատանքների ընթացքն արագացնելու համար: Դժվարությունները շուտով հետեւում կմնան, իսկ մշտական եւ որակյալ ջուրը, վթարների բացակայությունը կօգնեն, որ այս օրերի անհարմարությունները մոռացվեն: 

AMP
05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02