Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Կայացել է Ռումինիայի և Մոլդովայի հայ գործարարների տնտեսական ֆորում
20/05/2016 18:41
Կիսվել

Կայացել է Ռումինիայի և Մոլդովայի հայ գործարարների տնտեսական ֆորում

Մայիսի 19-ին Ռումինիայի Յաշ քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ Ռումինիայի և Մոլդովայի Հանրապետության գործարարների տնտեսական ֆորում, որը կազկակերպվել էր Ռումինիայի Հայոց միության, Մոլդովայի հայ համայնքի և «Միքայել Նորատունկյան հաստատության» համատեղ ջանքերով:

Ֆորումին տեսաուղերձ էր հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Բացման խոսքով հանդես եկան Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշը, Ռումինիայում և Մոլդովայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Յաշի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Պաուլ Բուտնարիուն, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Մոլդովայի հայ համայնքի նախագահ Արթուր Ավանյանը, «Միքայել Նորատունկյան հաստատության» նախագահ Ռադու Աունեանուն և Մոլդովայում ՀՀ պատվո հյուպատոս Թաթուլ Դավոյանը: 

Այնուհետև երկու երկրների հայ, ռումին և մոլդավ գործարարները ներկայացրեցին իրենց արտադրանքները և ծառայությունները, միմյանց շուկա մուտք գործելու հնարավորությունները՝ միաժամանակ ցանկություն հայտնելով ամրապնդելու Հայաստանի հետ գործարար կապերը: Այս առումով կարևորվեցին ինչպես եվրոպական ուղղությունը, այնպես էլ եվրասիական շուկայի հնարավորությունները: Ֆորումի մասնակիցները որոշեցին նման բնույթի միջոցառումները դարձնել պարբերական և հաջորդ ֆորումներին հրավիրել նաև հարևան երկրների հայ գործարարներին:

Ֆորումի շրջանակներում Վարուժան Ոսկանյանը և Արթուր Ավանյանը Համագործակցության հուշագիր ստորագրեցին Ռումինիայի Հայոց միության և Մոլդովայի հայ համայնքի միջև, որի հիմնական նպատակն է անհրաժեշտ պայմաններ ստեղծել և միմյանց աջակցել հայ համայնքների զարգացման, հայապահպանության տարբեր ծրագրերի իրականացման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խրախուսման ուղղությամբ:

Նույն օրը՝ առավոտյան, դեսպան Համլետ Գասպարյանը, ՌՀՄ նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի ուղեկցությամբ, հանդիպեց Յաշի պրեֆեկտ Մարիան Գրիգորաշի և Յաշի քաղաքապետ Միհայ Կիրիկայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Ռումինիայի միջև ապակենտրոնացած մակարդակով կապերի ընդլայնման հնարավորությունները` հաշվի առնելով արդեն ձևավորված փորձը և հայ համայնքի դերը:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08