ՃԳՆԱԺԱՄ – ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ Է ԿԱՊԻՏԱԼԻ ՆԵՐՀՈՍՔԸ
Ճգնաժամի արդյունքում համաշխարհային ակտիվների դուրս գրված մասը գնահատվում է 4 տրլն դոլար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վատագույն այս ռեցեսիայի արդյունքում ընթացիկ տարում համաշխարհային տնտեսությանը կարող է կրճատվել 1.3 տոկոսով:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Ռաթնա Սահայը, վկայակոչելով ԱՄՀ գնահատումները, տեղեկացրեց, որ հատկապես զարգացող երկրներում կտրուկ նվազել են կապիտալ ներհոսքերը, ինչպես նաեւ այդ պետությունների արտահանման նկատմամբ պահանջարկը եւ ապրանքների գները: Համաշխարհային ճգնաժամի երրորդ ալիքը հարվածում է աշխարհի ամենաաղքատ երկրներին: Իսկ այժմ համաշխարհային ֆինանսական շուկաներում ներկայում պահպանվում է բարձր լարվածությունը. ճգնաժամը գտնվում է իր գագաթնակետին. աշխատատեղերը կտրուկ կրճատվում են, միջազգային շուկաներում նվազում են ապրանքների, մասնավորապես, պղնձի եւ այլումինի գները, նվազում են համախառն միջազգային պահուստները
Ռ. Սահայի խոսքով` համաշխարհային տնտեսության աճի վերականգնման համար պահանջվում են տնտեսական քաղաքականության համաձայնեցված գործողություններ: ԱՀՄ վերջին տվյալները, նրա խոսքով, ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսական անկումը վերջին շրջանում որոշակիորեն կանգ է առել: Կրճատման այդ միտումները կարող են դանդաղ, սակայն բարելավվել 2010-ին: