Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Արծվիկ Մինասյանը․ չի կարելի դեմ արտահայտվել այն մենաշնորհին, որը մշտապես նորարարական լուծումներ է առաջարկում
30/05/2016 16:46
Կիսվել

Արծվիկ Մինասյանը․ չի կարելի դեմ արտահայտվել այն մենաշնորհին, որը մշտապես նորարարական լուծումներ է առաջարկում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այն քայլերը, որոնք պետք է կատարի նախարարությունը հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականության իրականացման հարցում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մենաշնորհների դեմ պայքար մղելու՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականին, նախարարն ընդգծեց, որ առաջին հերթին հարկավոր է մշակել տնտեսական մրցակցության պաշտպանության արդյունավետ քաղաքականություն:  Հարկավոր է ուսումնասիրել շուկան, իրականացնել դիտարկում, ապահովել, որ հակամենաշնորհային քաղաքականությունը լինի տեսանելի և թափանցիկ, համապատասխան հիմքեր ստեղծել արդյունավետ տնտեսական մրցակցության համար: Սրանք են այն լիազորությունները, որոնք պետք է իրականացնի էկոնոմիկայի նախարարությունը: Եթե դուք ակնկալում եք, որ ես պետք է դատախազի դեր ստանձնեմ, նման ակնկալիք մի ունեցեք: Ես շատ լավ գիտեմ իմ լիազորությունները, որքան կարող եմ դրանք կիրացնեմ: Հավատացեք՝ օրենքով նախատեսված լիազորությունները ողջ ծավալ ով իրացվելու են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Հարցին, թե տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը, որը ցանկանում է իրականացնել էկոնոմիկայի նախարարությունը, ցավոտ լինելո՞ւ է ոմանց համար, նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կողմ չեն ազատ տնտեսական մրցակցությանը, նրանց համար ցավոտ կլինի»: Նախարարը հավելեց, որ ազատ տնտեսական մրցակցության հասնելու համար հարկավոր են օրենսդրական կարգավորումներ, պետք է մշակվի նոր հայեցակարգ:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ հարկավոր է նաև հասկանալ՝ արդյոք մենաշնորհը բոլոր դեպքերո/ւմ է բացասական: «Տնտեսագետների շրջանում քննարկվում է, որ այն մենաշնորհը, որը մշտապես նորարարական լուծումներ է առաջարկում, դրան չի կարելի դեմ արտահայտվել, դա չի կարելի արգելել: Օրինակ, այն մենաշնորհը, որը կապված է երկրի անվտանգության համակարգերի հետ, որտեղ պետությունը պետք է ունենա բացառիկ իրավունք, այդ մենաշնորհը չպետք է վերացնել: Մենք պետք է ունենանք հայեցակարգ, թե ո՞ր սկզբունքով պետք է առաջ շարժվենք: Մենք պետք է հասկանանք՝ կա՞ն ոլորտներ, որտեղ պետությունը պետք է ասի, որ հանդուրժում է մենաշնորհը: Եթե կան նման ոլորտներ, պետությունը պետք է այդ մենաշնորհը ճանաչի օրենքով, սակայն համապատասխան ընկերությունը պետք է իր վրա վերցնի որոշակի սոցիալական բեռ, ապահովի հրապարակայնություն, լինի հանրային ընկերություն՝ որոշակի կառավարման կանոնների ներքո: Սա հայեցակարգ է, որը պետք է քննարկման առարկա դառնա, որպեսզի հետո, եթե որևէ կազմակերպություն դառնում է մենաշնորհ, պետք է իմանա, որ կրելու է մեծ բեռ ու պատասխանատվություն»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհի մասին հարցադրումներին՝ Մինասյանն ասաց, որ Հայաստանում կա շաքարավազի գործարան, որն աշխատում է իր հնարավորությունների 25-30 տոկոսով: «Երբ այդ գործարանն աշխատում է 25-30 տոկոս հզորության չափով, հարց է առաջանում՝ ճիշտ է արդյոք թույլ չտալ, որ այդ 25-30 տոկոսն էլ չաշխատի, թե օրենքով իրեն մենաշնորհ ճանաչելը ու որոշ պայմաններ առաջադրելը: Այսինքն, պետությունը օրենքով ճանաչում է մենաշնորհը ու պայման է առաջադրում, որ գործարանը պետք է աշխատի ոչ թե հնարավորությունների 25-30 տոկոսով, այլ, օրինակ, 90 տ ոկոս հզորությամբ, պետք է ապահովի  աշխատատեղեր, պետական բյուջեի մուտքեր, թափանցիկություն: Նման դեպքերում, գուցե, պետությունը նման կազմակերպություններին աջակցի նաև արտահանում կազմակերպելու հարցում: Այս ամենը պետք է քննարկման առարկա դառնա»,- եզրափակեց Մինասյանը:

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9