ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն արժանացել է «Տարվա ֆինանսական PR» մրցանակին
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հաղթող է ճանաչվել «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայկական PR մրցանակաբաշխություն-2016»-ի «Տարվա ֆինանսական PR» անվանակարգում:
Առաջին հայկական PR մրցանակաբաշխությունը նպատակ ունի համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:
2016 թ. մրցանակաբաշխությունը ներառել է տասներեք անվանակարգ. «Տարվա մամուլի քարտուղար», «Տարվա PR իրադարձություն», «Տարվա իմիջային PR», «Տարվա հրապարակային գործիչ», «Տարվա քաղաքական գործիչ», «Տարվա մշակութային PR», «Տարվա ֆինանսական PR», «Տարվա ԶԼՄ», «Տարվա ճգնաժամային կառավարում», «Տարվա PR նախաձեռնություն», «Հայաստանի բարեկամ», «Հայկական բրենդ», «Հատուկ մրցանակ»: Հանձնվել են նաև մի շարք հատուկ մրցանակներ PR ոլորտի զարգացման համար:
«Տարվա մամուլի քարտուղար» անվանակարգում մրցանակը տրվել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, «Տարվա ԶԼՄ» անվանակարգում՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը։
«Հայկական PR մրցանակաբաշխության» մրցանակակիրներն ընտրվել են հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա: Ուսումնասիրությանը մասնակցել է 50 փորձագետ, 50 խմբագիր և լրագրող, անցկացվել է 7 ֆոկուս խումբ: Ուսումնասիրությունները ներառել են պետական մարմինների(մամուլի քարտուղարներ, հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարներ), բանկային համակարգի մասնագետների, ԶԼՄ կողմից կատարված աշխատանքներ, ինչպես նաև 2015-ին իրականացված PR նախագծեր ու միջոցոռումներ: Թեկնածուների ցանկից հաղթողներին ընտրել է հանձնաժողովը, որի կազմում են ԶԼՄ ներկայացուցիչներ, հայտնի հասարակական ու պետական գործիչներ, հեռուստահաղորդավորներ և PR ոլորտի մասնագետներ. Արամ Աբրահամյան, Վիկտոր Սողոմոնյան, Գևորգ Ալթունյան, Հրուչուհի-Մերի Պողոսյան, Տաթև Այրումյան, Աստղիկ Սվետիսյան: