Ֆինանսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Յունիբանկ․ բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփվել են 2015թ.-ի արդյունքները
03/06/2016 12:16
Կիսվել

Յունիբանկ․ բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփվել են 2015թ.-ի արդյունքները

2016թ.-ի հունիսի 1-ին Երևանում կայացավ Յունիբանկի Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ապահովելով գործունեության որակապես նոր մակարդակ և ծավալների զգալի աճ, «Յունիբանկը» 2015թ.-ին որոշում կայացրեց ՓԲԸ-ից վերակազմավորվել բաց բաժնետիրական ընկերության՝ դառնալով  առավելագույնս թափանցիկ և հանրային բանկ: IPO-ի արդյունքում  բանկի բաժնետերերի թիվը կազմեց 186: Այդ կապակցությամբ բանկն առանձնակի ուշադրություն ենք դարձնում կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացմանը, հասարակության համար  տեղեկատվության  հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

Երկրի ֆինանսական շուկայի համար «Յունիբանկի» IPO-ն դարձավ 2015 թվականի գլխավոր իրադարձություններից մեկը:  Իրականացնելով արժեթղթերի առաջնային տեղաբաշխում և արդեն ընթացիկ տարում  տեղաբաշխելով բաժնետոմսերի նոր թողարկումը, «Յունիբանկը» ցուցաբերեց առավելագույնս բաց լինելու պատրաստակամությունը:

«2015 թվականին Յունիբանկը որոշեց իրականացնել առաջին ժողովրդական IPO-ն Հայաստանում և մենք տեղաբաշխեցինք բաժնետոմսերը բորսայում: Տեղաբաշխումը հաջողությամբ իրականացվեց և կազմեց մոտ 5 մլն դոլար: Դա  բանկի բաժնետոմսերի մոտ 10%, ինչը կարծում եմ իսկապես լավ արդյունք է: Ներկայումս մենք ունենք ավելի քան 180 բաժնետերեր, որոնք, համոզված եմ, գոհ կլինեն իրենց ներդրումների արդյունքներից: Միասին  կաշխատեն այնքան արդյունավետ, որքան Յունիբանկը արդեն 15 տարի շարունակ», – նշեց  «Յունիբանկի»  Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Լինելով բաց բաժնետիրական ընկերություն և ունենալով մեծ թվով անհատ բաժնետերեր, բանկը մեծ ուշադրություն է հատկացնում մինորիտար բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը,   տեղեկատվության  հասանելիության և գործունեության թափանցիկության ապահովմանը:

Գագիկ Զաքարյանի խոսքով, բանկը բաժնետերերին առաջարկում է հատուկ ծառայություններ ևս: Հատուկ բաժնետերերի համար անհատական սպասարկում իրականացնելու համար մի քանի մասնաճյուղերում բացվել է առանձին «պատուհան» անհատական սպասարկման համար: «Եվ մենք, և Յունիբանկի մենեջմենթը ջանքերը ներդնում ենք որպեսզի Յունիբանկը դառնա ավելի հաջող, ավելի զարգացած բանկ, որը հետաքրքիր և պահանջված կլինի և բաժնետերերի, և հաճախորդների կողմից», – նշեց Գագիկ Զաքարյանը:

Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի երկարաժամկետ ներդրումային գործիքների, այդ թվում` բաժնետոմսերի և պարտատոմսերի նկատմամբ փաստում է Յունիբանկի ռազմավարության արդյունավետությունը և հեռանկարային լինելը, ինչպես նաև խոսում է  բանկի հանդեպ բնակչության վստահության մասին: Այս տարվա մայիսին Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի նոր թողարկման մասին, որը ևս իրականացվելու է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 դրամ, տեղաբաշխման գինը` 230 դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:

«2015թ.-ի արդյունքներով Յունիբանկը գրանցեց 358 մլն դրամի շահույթ և ամրապնդեց շուկայական դիրքերը առանցքային ուղղություններով: Բանկի բաժնետոմսերի երրորդ թողարկումն արդեն ընթացքում է, ևս մեկը նախատեսել ենք այս տարվա հոկտեմբերին: Այդպիսով կհամալրենք Յունիբանկի կապիտալը մինչև 30 մլրդ ՀՀ դրամի», – ընդգծեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6