Ֆինանսների նախարարություն․ տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ – 10/06/16
Հունիսի 9-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20172323 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 500 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 744 000 000 դրամ, հետգնված ծավալը` 2 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 2 316 886 559 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 14.8800 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ: