Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ռոստելեկոմ․ հայտնի են «Տեխնոլոգիաներ կյանքի համար – առավել հնարավորություններ» մրցույթի հաղթողները
10/06/2016 14:37
Կիսվել

Ռոստելեկոմ․ հայտնի են «Տեխնոլոգիաներ կյանքի համար – առավել հնարավորություններ» մրցույթի հաղթողները

Հունիսի 9-ին Մոսկվա քաղաքում «Ռոստելեկոմը» և ZTE-ն պարգևատրեցին «Տեխնոլոգիաներ կյանքի համար – առավել հնարավորություններ» միջազգային ամենամյա V լրագրողական մրցույթի հաղթողներին։ 2016 թվականին մրցույթին մասնակցեցին լրագրողներ Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջաններից, ինչպես նաև Հայաստանից։ Մասնակից աշխատանքների թիվը կազմում է 1082։ Մրցույթի աջակիցն է ZTE ընկերությունը։

«Այս տարի մրցույթին  ներկայացվել է 2 անգամ շատ աշխատանք, և մենք ուրախ ենք տեսնել այսպիսի դրական տեղաշարժ։  «Ռոստելեկոմի» համար շատ կարևոր է ստեղծել որակյալ տեղեկատվական միջավայր հեռահաղորդակցության շուկայի, նորամուծությունների և թրենդների լուսաբանման համար։ Ի սրտե շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և մաղթում նրանց շարունակական մասնագիտական վերելքներ»,- հայտարարեց «Ռոստելեկոմ» ԲԲԸ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Կիրա Կիրյուխինան։

Հիմնական անվանակարգերում երկրորդ փուլի հաղթող են ճանաչվել՝

– Տպագիր մամուլ – Դանիլ Կոլոսով, «Красный Север», ЯНАО

– Ռադիո և հեռուստատեսություն – Վալենտինա Ալեքսեևա, Չուվաշիա

– Ինտերնետ ԶԼՄ – Քսենիյա Գրիբկովա, Myslo, Տուլա

– Սոցիալական մեդիա – Իլյա Նեդոլյա, Payza Pictures, Կալինինգրադ

– ZTE ընկերության հատուկ մրցանակ – Սերգեյ Դերկաչև, РБК-Юг

«ZTE կորպորացիայի և Ռուսաստանում դուստր ընկերության՝ «ЗТИ-Связьтехнологии»-ի համար մեծ պատիվ է աջակցել «Ռոստելեկոմ» ընկերությանը այս մրցույթի անցկացման հարցում, ինչպես նաև անմիջապես ZTE-ի գլխամասում և Չինաստանի R&D կենտրոններում հյուրընկալել առաջատար ռուս լրագրողներին ու բլոգերներին և ներկայացնել մեր վերջին նորամուծությունները, ձեռքբերումները»,-ասաց Ռուսաստանում ZTE-ի ավագ փոխնախագահ Տիգրան Պողոսյանը։- «Շատ կարևոր է հատկապես հիմա, երբ մեր ընկերությունը, լինելով հեռահաղորդակցության սարքավորումների, լուծումների գծով համաշխարհային առաջատար պրովայդերների քառյակում, դարձել է «Ռոստելեկոմի» բաժանորդների հասանելությունն ապահովելու համար սարքավորումների երկարաժամկետ մատակարար եւ ակտիվ համագործակցում է ռուսաստանյան ԶԼՄ-ների հետ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանից 2016թ․ մրցույթին մասնակցեցին 17 լրագրողական աշխատանքներ, որոնցից 5-ը երկրորդ փուլում ներկայանալու և ռուսաստանյան լրագրողների հետ գլխավոր մրցանակի համար պայքարելու հնարավորություն ստացան։

«Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» մրցույթն անց է կացվում «Ռոստելեկոմ» ընկերության կողմից՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով։ Մրցույթի 5 հաղթող մասնակիցները  2016 թվականի հոկտեմբերին կայցելեն Չինաստան՝  ZTE ընկերության գլխավոր գրասենյակ։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02