
Microsoft-ը 26.2 մլրդ դոլարով գնում է Linkedin-ը
Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում կայացել է հերթական բազմամիլիարդանոց գործարքը։ Microsoft-ի տարածած հաղորդադրության համաձայն կորպորացիան 26.2 մլրդ դոլարով ձեռք է բերել Linkedin սոցիալական ցանցը։ Ցանցի մեկ բաժնետոմսի վաճառքի գինը կազմել է 196 դոլար։
Microsoft-ից հայտնել են, որ Linkedin-ը կպահպանի իր բրենդը և ղեկավարներին։ Հիշեցնենք, որ Linkedin-ը աշխարհի խոշորագույն պրոֆեսիոնալ սոցիալական ցանցն է։ Համակարգում գրանցված է 433 մլն օգտատեր, ամսական ակտիվ օգտատերերի քանակն անցնում է 100 մլն-ից։