Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր 21/06/16
Հունիսի 21-ին տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN60294216) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-5 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 28 մլրդ 207 մլն դրամ, որից մրցակցային` 24 մլրդ 921 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 3 մլրդ 286 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 465 432 791 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.4777 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.6000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ: