Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Հայաստանի ջերմատնային տնտեսություններում լոլիկի տարածքները կազմում են շուրջ 475 հա
28/06/2016 19:24
Կիսվել

Հայաստանի ջերմատնային տնտեսություններում լոլիկի տարածքները կազմում են շուրջ 475 հա

«168 Ժամ» պարբերականի ս.թ. հունիսի 28-ի համարում տեղ գտած լոլիկի արտադրությանը և արտահանմանն առնչվող հրապարակման վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

Ջերմատների և ջերմոցների (փակ գրունտի) հիմնական խնդիրներն են` բանջարեղենի և ծաղիկների արտադրության սեզոնայնության մեղմելը (երբ բաց գրունտում դրանց արտադրությունը հնարավոր չէ), հյուսիսային և լեռնային շրջաններում ջերմասեր բանջարեղենի աճեցմանը նպաստելը և բաց գրունտի մշակության համար սածիլների աճեցման ապահովումը:

Oպերատիվ տվյալների համաձայն՝ 2011 թվականին հանրապետության տարածքում շահագործվում էր ավելի քան 510 հա ջերմատուն և ջերմոց, որից նորագույն տեխնոլոգիաներով 1.9 հա՝ ՀՀ Կոտայքի մարզում։ 2016 թվականի հունիսի 28-ի դրությամբ ջերմատների և ջերմոցների ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 1220․8 հա, որից ապակեպատ՝ 310 հա, թաղանթապատ՝ 910 հա: Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ջերմատների ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 101 հա, այդ թվում` 59.4 հա Կոտայքի, 2.2 հա՝ ՀՀ Արմավիրի և 39․4 հա՝ ՀՀ Արարատի մարզերում:

Ջերմատներում աճեցվում են լոլիկ, վարունգ, պղպեղ, սմբուկ, ամսաբողկ, լոբի, տարբեր կանաչիներ, կարտոֆիլ, ելակ, ծաղիկներ և այլն:

Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ջերմատնային տնտեսություններում լոլիկի տարածքներն ըստ օպերատիվ տվյալների, կազմում են շուրջ 475 հա, որից սովորական տեխնոլոգիաներով՝ 434 հա, մեկ քառակուսի մետրի բերքատվությունը տատանվում է 8-20 կիլոգրամ, իսկ շուրջ 41 հա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմատներում` 40-50 կիլոգրամի սահմաններում։ Ջերմատներում տարեկան արտադրվում է 97000 – 100000 տոննա լոլիկ։   Նոր կառուցված բոլոր ջերմատները հիմնականում հագեցած են եվրոպական երկրների արտադրության նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով ու ավտոմատացված կառավարման համակարգերով և բույսի աճեցման տեխնոլոգիական բոլոր շրջափուլերը (ջեռուցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն) և այլ գործընթացները կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որը գրեթե լիովին բացառում է մարդկային գործոնի անհրաժեշտությունը: Բացի այդ, արտադրության կարևոր փուլերն իրականացվում են արտերկրի բարձրակարգ մասնագետների վերահսկողության ներքո: Վերը նշված բոլոր միջոցառումների արդյունքում զգալիորեն ավելանում է բերքատվությունը,  նվազում արտադրանքի ինքնարժեքը, ինչպես նաև ապահովվում է բարձրակարգ ապրանքային տեսքով և որակով արտադրանք:

Հատկապես վերջին տարիներին տնտեսավարողների մոտ լուրջ շահագրգռվածություն է նկատվում ջերմատնային տնտեսությունների կառուցման և վերակառուցման ուղղությամբ: Ըստ նախնական կանխատեսումների, այս տարի շահագործման կհանձնվեն շուրջ 50 հա ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմատներ։

Ջերմատնային տնտեսության զարգացման արդյունքում նախորդ տարվա գարնանից հանրապետության շուկաներում իրացվել է հիմնականում բարձրորակ տեղական արտադրության լոլիկ, վարունգ, ամսաբողկ, ելակ և տարբեր տեսակի ծաղիկներ։ Կտրուկ ավելացել են դրանց արտահանման ծավալները:

Հայաստանի Հանրապետությունում՝ ըստ ԱՎԾ տվյալների, 2015 թվականին լոլիկի ցանքատարածությունները (բաց գրունտ) կազմել են 7401 հա, համախառն  բերքի ծավալը՝ 320183 տոննա, իսկ 2016 թվականին՝ օպերատիվ տվյալներով, լոլիկի ցանքերը կազմում են 7900-8000 հա։

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83