Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ
30/06/2016 19:30
Կիսվել

Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն  այսօր այցելել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք` բանջարաբոստանային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

«Արարատյան դաշտավայրում պտուղ-բանջարեղենի բերքահավաքի եռուն շրջանը  մեկնակել է, ինչի արդյունքում ներքին շուկայում արդեն զգալի գնանկում է նկատվում: Այսօր Եղեգնուտում հավաքել են ձմերուկի առաջին բերքը, մի քանի օր առաջ սմբուկի բերքահավաք է կատարվել: Մեր տվյալներով, չնայած գարնանը գրանցված կարկտահարության և ցրտահարության դեպքերին, Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ բավականին լավ բերք է սպասվում», – լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով մարզի գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին արձանագրված հաջողություններին` նախարարը գոհունակությամբ նշել է, որ այստեղ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, և ներկայումս մշակվող հողերը կազմում են ընդհանուր վարելահողերի շուրջ 86%-ը կամ 35770 հեկտար:

Նախարարն ընդգծել է, որ պտուղ-բանջարեղենի մշակության արմավիրցի  շատ ֆերմերների փորձն արժանի է ընդօրինակման, այստեղ հստակորեն պահպանվում են ագրոտեխնիկայի կանոնները, ինչի շնորհիվ տարեցտարի ավելանում են բերքատվությունն ու արտադրության ծավալները:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր հերթին նշել է, որ Արմավիրում արդեն մեկնարկել է ծիրանի, պղպեղի, ձմերուկի և սմբուկի բերքահավաքը: Նրա խոսքով` մարզում ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ մշակվել է շուրջ 1700 հեկտարով ավել հողատարածք, ինչը թույլ է տալիս ակնկալել բանջարաբոստանային մշակաբույսերի 40-45 հազար տոննայով ավել բերք: Մարզպետը հավելել է, որ սմբուկի և ձմերուկի բերքի գերակշիռ մասն իրացվում է տեղական շուկայում  և  արտահանվում Վրաստան: 

Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը նշել է, որ իրենց համայնքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքները կամզում են շուրջ 1300 հեկտար, որի գրեթե կեսը հատկացվում է  բանջարաբոստանային մշակաբույսերին: Եղեգնուտը հատկապես հայտնի  է ձմերուկի և սմբուկի մշակությամբ, այս տարի նույնպես այդ մշակաբույսերի մասով բարձր բերք են ակնկալում:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08