Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
ՊԵԿ. վերացվել է հարկային տեսուչների ամրակցումը` հարկ վճարողների ցանկերին
08/07/2016 17:04
Կիսվել

ՊԵԿ. վերացվել է հարկային տեսուչների ամրակցումը` հարկ վճարողների ցանկերին

Հսկողության թիրախների բացահայտմամբ և հասցեական ստուգումների կազմակերպմամբ իրականացնել բացառապես ռիսկի կառավարման վրա հիմնված վարչարարություն. պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարականն է հարկային տեսչություններին: Գործընթացն առավել հասցեական դարձնելու նպատակով համակարգում մեկնարկել են վարչարարական, կազմակերպչական և կառուցվածքային փոփոփոխություններ: Մասնավորապես, ըստ Կազմակերպման և հսկողության վարչության բաժնի պետ Ստեփան Ավագյանի, օպտիմալացվել են տարածքային հարկային տեսչությունների հսկողական գործառույթ իրականացնող ստորաբաժանումները: Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով հարկային հսկողությունն առավել թիրախավորված և արդյունավետ իրականացնելու նպատակով ընթացակարգային փոփոխություններ են կատարվել տեսչությունների աշխատանքի կազմակերպման գործընթացում, որպեսզի նվազագույնի հասցվեն հսկողական գործառույթ իրականացնող ծառայողների շփումները հարկատուների հետ: 2016 թվականի մարտից ընդհանրապես վերացվել է հարկ վճարողների ցանկերի ամրակցումը հսկողական բաժինների աշխատակիցներին: Ստեփան Ավագյանի տեղեկացմամբ` հարկային ծառայողը տնտեսվարողին կարող է այցելել բացառապես ստուգման հանձնարարականի առկայության դեպքում: Հարկային տեսչություններում ներդրվել է նաև տնտեսվարողներին հարկային կարգապահության խնդիրների վերաբերյալ հեռախոսազանգերի միջոցով իրազեկումների նոր մշակույթ. «Ընդ որում, իրազեկումներն իրականացնում են բացառապես հսկողական գործառույթ չունեցող աշխատակիցները»,-նշել է Ստեփան Ավագյանը: Ծանուցումների դեպքում էլ առաջնահերթությունը տրվում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստերին: Կարևորելով ծանուցումների համակարգի զարգացումը որպես հարկ վճարողի կողմից ինքնահայտարարագրման միջոցով հարկային պարտավորությունների ճշտման արդյունավետ գործիք, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում վերլուծությունների և ծանուցումների կատարելագործման, միասնական մոտեցումների ներդրման ուղղությամբ: Միաժամանակ ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և իրականացման նպատակով տեսչություններում կիրառվում է նոր մեխանիզմ. վերլուծական խմբի կողմից ռիսկային գնահատված և ստուգման ենթակա հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնող հարկային ծառայողի ընտրությունը կատարվում է համակարգչային ծրագրով՝ այդպիսով բացառելով մարդկային գործոնը:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62