Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
ԵԱԶԲ. ԵԱՏՄ-ում այս տարվա առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս
14/07/2016 20:37
Կիսվել

ԵԱԶԲ. ԵԱՏՄ-ում այս տարվա առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշները զգուշավոր լավատեսության հիմք են տալիս

2016-ի առաջին կիսամյակին գրանցված ցուցանիշները Եվրասիական զարգացման բանկին զգուշավոր լավատեսության հիմք են տալիս ԵԱՏՄ անդամ-երկրներում տնտեսության և առևտրաշրջանառության աճի վերականգնման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս են վկայում Եվրասիական զարգացման բանկի կատարած ուսումնասիրությունները:

«Չնայած հումքային ապրանքների գների դինամիկայի և գլոբալ տնտեսության իրավիճակի հետ կապված պահպանվող ռիսկին, ԵԱՏՄ երկրների զարգացման արդյունքները 2016-ի առաջին կիսամյակում հնարավորություն են տալիս խոսելու վերջին տարիներին արձանագրված շոկին աստիճանաբար հարմարվելու փաստի մասին: Տարածաշրջանի երկրների տնտեսությունները սկսել են ցուցադրել մակրոտնտեսական ցուցանիշների որոշակի բարելավվում 2016-ի առաջին կիսամյակում, այդ թվում` բարելավում առաջատար ինդիկատորների մասով. փոխարժույթների ամրապնդում, գնաճային սպասումների նվազում, ֆինանսական շուկաների կայունացում»,-ասված է ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետի խմբի կողմից պատրաստված «Մակրոտնտեսական ակնարկ»-ի մեջ:

Համաձայն հրապարկման, եթե ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ավելացել են դրամական փոխանցումները դեպի Ղրղզստան, ապա Հայաստան ու Տաջիկստան հոսքը շարունակել է նվազել: Բայց այդ փաստը մասնակիորեն կոմպենսացվել է Հայաստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից արտահանման նշանակալի աճով դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ գործընկերներ երկրներ:  Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման աճը գումարային արտահայտմամբ 2016-ի հունվար-ապրիլին կազմել է 95.8 տոկոս` ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի` Հայաստանի արտահանման մեջ ԵԱՏՄ երկրների չափաբաժինը 12 տոկոսից(2015-ի առաջին կիսամ յակ) բարձրացնելով 19.5-ի(2016-ի առաջին կիսամյակ):

Որպես 2016-ի բացահայտում ԵԱԶԲ-ը համարում է գնաճի մասշտաբային դանդաղեցումը տարածաշրջանի երկրներում: Բանկի փորձագետները կանխատեսում են դանդաղման շարունակություն` 12.8 տոկոսից մինչև 6.3 տոկոս: Գնաճի նվազման պայմաններում ԵԱՏՄ երկրների Կենտրոնական բանկերը պահպանել են կամ իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և փորձագետներն ակնկալում են, որ թույլ տնտեսական ակտիվության ֆոնին գնային ու փոխարժեքային կայունությունը 2016-ի երկրորդ կիսամյակում կարող է նպաստել դրամավարկային պայմանների հետագա մեղմացմանը:

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52